Երևանը ստիպված կլինի ընտրություն կատարել ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև, ՌԴ-ն ըմբռնումով կմոտենա ցանկացած ընտրության          «Զանգեզուրի միջանցքը» կդառնա Միջին միջանցքի առանցքային հատվածներից մեկը       Տեսանյութ.Ինչո՞ւ տարաք մեր 15 երեխեքին վшռեցիք, անիծվի էն օրը, որ ընտրեցի քեզ իմ երեխուն կարաս հետ բերես    

02 փետ 2022 16:40

Մոսկվան անհանգստություն է հայտնել ...Ուկրաինայի ուժայիններն ականանետներից գնդակոծել են ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետության տարածքը

Ուկրաինայի ուժայիններն ականանետներից գնդակոծել են ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետության տարածքը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողներին հայտնել է Հրադադարի ռեժիմի վերահսկման և համակարգման համատեղ կենտրոնում ԴԺՀ-ի ներկայացուցիչը:


«Ժամը 05:45-ից մինչև 10-28-ն Ուկրաինայի զինված կազմավորումների կողմից գնդակոծություններ են գրանցվել Կոմինտերնովո և Օկտյաբր բնակվայրերի (ԴԺՀ-ի կողմից վերահսկվող) ուղղությամբ: Արձակվել է 82 միլիմետր տրամաչափի հինգ ական»,-ասել է գերատեսչության ներկայացուցիչը: ՌԴ ԱԳ նախարարությունում նշել են, որ Կիևը Դոնբաս է ուղարկել Ուկրաինայի զինված ուժերի ողջ անձնակազմի կեսը:


Մոսկվան անհանգստություն է հայտնել ՆԱՏՕ-ի երկրների ռազմական տեխնիկա Ռուսաստանի սահմաններ տեղափոխելու և Դոնբասում արևմտյան հրահանգիչների թիվն ավելացնելու առնչությամբ: Արևմուտքի երկրները շարունակում են ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային, այդ թվում՝ սպառազինություն մատակարարելով, որն օգտագործվում է Դոնբասում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր