Հայաստանի անվտանգությանը վտանգ ներկայացնող երկրների վարկանիշում Ռուսաստանը զբաղեցրել է երրորդ տեղը

Հարցվածները Ռուսաստանը քաղաքական եւ տնտեսական սպառնալիք են համարում: Այս մասին հայտարարել են հարցվածների 15 տոկոսը եւ 17 տոկոսը: Սակայն այս հարցերում առաջին տեղերը կրկին զբաղեցնում են Թուրքիան (90 տոկոս եւ 68 տոկոս) եը Ադրբեջանը (77 տոկոս եւ 52 տոկոս)։
Ընդ որում, հայերի 57 տոկոսը Մոսկվան Հայաստանի համար կարեւորագույն քաղաքական գործընկերն է համարում, հարցվածների եւս 50 տոկոսը Ֆրանսիան է համարում այդպիսին, իսկ հարցվածների 38 տոկոսն ընտրել է ԱՄՆ-ն:
Ինչ վերաբերում է տնտեսական համագործակցությանը, ապա այստեղ նույնպես Ռուսաստանն առաջատար է. հարցվածների 61 տոկոսը Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի հիմնական գործընկերն է համարում տնտեսության մեջ։ Հայերի եւս 40 տոկոսն ընտրել է Իրանը, իսկ 29 տոկոսը նշել է Չինաստանը։
Նշենք, որ հարցումն իրականացրած Միջազգային հանրապետական ինստիտուտը՝ IRI-ն, շահույթ չհետապնդող կազմակերպություն է համարվում, որի տնօրենների խորհրդի նախագահն ԱՄՆ սենատոր Դեն Սալիվանն է։