Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Նիկոլը ուժեղ է, որովհետև թույլ են նրա դիմացինները, Նիկոլի որակները կոռեկցիայի ենթարկել հնարավոր չէ       Թրամփի հետ կոնֆլիկտի ֆոնին` Մասկի կարողությունը 1 օրում նվազել է 34 մլրդ դոլարով    

03 փետ 2022 16:59

Այն տարածքը, որտեղ առայժմ նստած են ադրբեջանական զորքերը՝ մերն են

Այն տարածքը, որտեղ առայժմ նստած են ադրբեջանական զորքերը՝ մերն են, բայց ես վստահ եմ, որ երբ այդ հարցը քննարկվի և համաձայնության գանք, նրանք այլևս այդ տարածքում չեն լինի: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ նախագահի թեկնածու Վահագն Խաչատուրյանը:

Լրագրողի հարցին՝ իշխանության «քաշը չի՞ հերիքել», որպեսզի պահանջի ադրբեջանցիներից դուրս գան մեր տարածքից՝ մինչև սահամանագծման աշխատանքները, Խաչատուրյանն ասաց.
«Իշխանության քաշը հերիքում, իշխանությունն այդ բանակցությունների մեջ է, երբ արդյունք կունենանք, կտեսնեք»,-ասաց նա:

Նախագահի թեկնածուն հայտարարեց, որ այսօրվա իրավիճակի համար ինքն էլ է պատասխանատվություն կրում, քանի որ Կառավարության անդամ է։

«Իմ աշխատանքը նաև դրան է ուղղված, որ կարողանանք ավելի անվտանգ և պատրաստ դիմադրողականություն ունեցող համակարգ ստեղծել»,-ասաց Խաչատուրյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր