Ադրբեջանական նոր վտանգները.նրանց խաղաղության կոչերի տակ ազնիվ մղում չկա

«Ադրբեջանական իշխանությունները հիմնականում թիրախավորում են մարդկանց. ատելությունը հիմնված է 2 հենասյուների վրա` կրոնական և էթնիկ պատկանելիությունը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անձամբ հատուկ ասում է` հայերը թունավորված են, և նրանց թույնը գալիս է սփյուռքից»,– նշեց Թաթոյանը։
Նրա խոսքով` ադրբեջանական դպրոցական դասագրքերում նույնպես ատելություն է սերմանվում հայերի հանդեպ։ Ավելին, մշակութային գործիչների խոսքն էլ է այդպես կառուցված։
Ադրբեջանցիները պնդում են, թե մեզ մոտ իսլամաֆոբիա կա, ինչը հասնում է հոգևոր աստիճանի։ Մարդու իրավունքների պաշպանը նկատեց` եթե իսլամաֆոբիա լիներ, Շուշիում գտնվող եկեղեցիները չէինք պահպանի, պետք է այս ամենի մասին բարձրաձայնվի։
«Մենք ունեցել ենք դեպքեր, որ գերիների խաչերը հավաքել ու ոչնչացրել էին։ Հիմա պետք է ցույց տանք, որ ադրբեջանական իշխանությունը սխալվում է, և սա ընդամենը իրենց երկրի խնդիրներից շեղելու համար է։ Այս քաղաքականությունը թշնամանքի մեջ է պահում 2 ժողովուրդներին ողջ աշխարհում»,–ասաց Թաթոյանը` հավելելով, որ Ադրբեջանի հնչեցրած խաղաղասիրական կոչերը շղարշ են արտաքին աշխարհի համար։
Նա ընդգծեց, որ այդ կոչերի տակ ազնիվ մղումներ չկան։