Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում է բարձր ջերմային ֆոն          «Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել, վիրավոր կա       Շահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության տեքստում չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ ԶՈւ վերաբերյալ    

04 փետ 2022 18:00

ՌԴ-ում մեծ հեղինակություն վայելող Ռոբսոնի շնորհիվ Սոչիում կանխվեցին հայ-ադրբեջանական բախումները

2021 թվականի դեկտեմբերի 29-ին Սոչիի քաղաքապետարանի պաշտոնական կայքը հրապարակել էր 2022 թվականի քաղաքային միջոցառումների հակահայկական ծրագիրը։ Հատկանշական է, որ այնտեղ նշվում էր՝ Սոչիում նոյեմբերի 8-ին պատրաստվում են տոնել, այսպես ասած, «Ադրբեջանի պատերազմում կրած հաղթանակի օրը», ինչը շարժել էր հայերի զայրույթը: Այս առիթով մեծ աղմուկ բարձրացավ համացանցում․ Սոչիում բնակվող հայերն սկսեցին ահազանգել և համախմբվել ազգի համար կարևորագույն հարցի շուրջ։ 

ԼՈՒՐԵՐ.com-ի տեղեկություններով՝ հայերը խնդրին լուծում տալու նպատակով դիմել էին հայազգի գործարար, Ռուսաստանում մեծ հեղինակություն վայելող Ռուբեն Թաթուլյանին, ով առավել հայտնի է Ռոբսոն անունով։ Նրա անմիջական միջամտությունից հետո Սոչիի քաղաքապետարանի կայքից իսկույն հեռացվեց հակահայկական բովանդակություն ունեցող քաղաքային միջոցառումների խայտառակ և կործանարար ծրագիրը, ինչից հետո քաղաքային իշխանությունները տարածեցին հերքման հաղորդագրություն՝ ներողություն խնդրելով հայերից։ Հաղորդագրության մեջ պատճառաբանվում էր, թե կեղծ տեղեկությունը կայքէջում հայտնվել է հաքերային հարձակման հետևանքով, և իրենք չեն ունեցել ազգամիջյան ատելություն հրահրելու միտում։

Համարել, թե Սոչիի քաղաքապետարանի կայքէջն այդքան հեշտ էր հաքերային հարձակման ենթարկելը, այդքան էլ իրատեսական չէ, փաստը մնում է այն, որ անկախ ամեն ինչից` այդ ծրագիրը որոշ ժամանակ տեղ է գտել նրանց քաղաքային միջոցառումների շարքում։

Կատարվածը Սոչիի քաղաքային իշխանության կողմից դիտավորություն կարելի է համարել, թե ոչ՝ դժվար է ասել, սակայն ուշագրավն այն է, որ Ռուբեն Թաթուլյանի ջանքերի շնորհիվ հայության համար այս կարևորագույն հարցը կարգավորվեց և Սոչիում կանխվեցին հայ-ադրբեջանական բախումները։ 

Հարկ է նշել, որ սա միակ դեպքը չէ, երբ հայազգի գործարարը հայության կողքին է և պատրաստակամ լուծել ցանկացած ազգակործան խնդիր։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր