Թուրքիան հետքայլ չի անի.Ռուսաստանին հաճոյանալու համար մենք չենք դադարեցնի զենքի վաճառքն Ուկրաինային

Bloomberg-ի հետ զրույցում Թուրքիայի նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Ֆահրեթթին Ալթունն ասել է, որ Կիևի և Անկարայի միջև ռազմական և պաշտպանական համագործակցությունը ուղղված չէ Ռուսաստանի դեմ, և որ այդ պայմանավորվածությունները չեն ընդհատվի Ռուսաստանին հաճոյանալու համար։ Ալթունը շեշտել է, որ 2017 թվականին Ռուսաստանից Ս-400 գնելու՝ Թուրքիայի որոշումը հանգեցրել է CAATSA-ի պատժամիջոցներին, սակայն Թուրքիան հետքայլ չի արել։ Նա նշել է, որ դա վերաբերում է նաև Ուկրաինայի հետ կնքված պայմանագրերին։
«Մենք համագործակցության համաձայնագրեր չենք ստորագրում՝ ուղղված այլ երկրի դեմ։ Ռուսաստանն առաջիններից էր, որ իմացավ այս մասին։ Այն պայմանագրերը, որոնք մենք կնքել և ստորագրելու ենք Ուկրաինայի հետ, ուղղակիորեն կապված չեն ներկայիս ճգնաժամի հետ»,- նշել է Ալթունը։