«Lexus GX 470»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում, 4 վիրшվորներն էլ երիտասարդ աղջիկներ են          Լավրովն ու Ֆիդանը քննարկել են ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը       Բախվել են «ՎԱԶ 2107»-ը ու «Mitsubishi»-ն․ բոլոր 7 վիրшվորները երեխաներ են    

04 փետ 2022 21:38

Թուրքիայում փորձել են Աթաթուրքի արձանը ցած գցել պատվանդանից

Թուրքիայի Սամսուն քաղաքում անհայտ անձինք հարձակում են գործել Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի արձանի վրա: Հարձակումը, սակայն, անհայտ հանգամանքներով հնարավոր չի եղել ավարտին հասցնել:

Ինչպես հաղորդում է Еrmenihaber-ը, փետրվարի 3-ին անհայտ անձինք պարաններ են փաթաթել ձիու ոտքերին, որի վրա բազմած դիրքով քանդակված է Աթաթուրքը, և փորձել են պարաններից քաշելով, ցած գցել արձանը: Ոստիկանությունը տարածքը տեսահսկող սարքերի տեսանյութերից պարզել է, որ հարձակվողները նաև մեքենա են մոտեցրել արձանին:

Ավելի ուշ Սամսունի նահանգապետարանը հայտարարել է, որ ոստիկանության ծառայողներն արդեն ձերբակալել են գործով 2 կասկածյալի:

Մեկ այլ հարձակում էլ տեղի է ունեցել արդեն փետրվարի 3-ի լույս 4-ի գիշերը: Այս անգամ հարձակվողները վառել են Էդիրնեյի Ուզունքյոփրյու շրջանի Արդարության հուշարձանը: Կեսգիշերին մոտ անհայտ անձինք դյուրավառ նյութով հրդեհել են արձանը: Դեպքի վայր ժամանած հրդեհներին հաջողվել է մարել կրակը, սակայն արձանը լրջորեն վնասվել է:

Նշվում է, որ այս միջադեպի առիթով ևս քրեական գործ է հարուցվել, պատկան մարմիններն աշխատանք են տանում մեղավորներին հայտնաբերելու համար:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր