Արթուր Ալեքսանյանը մասնակցելու է Աշխարհի առաջնությանը          Բաքվից խոստովանում են, որ «ադրբեջանցիների՝ իրենց նախնիների բնակության վայրերը վերադառնալու» հարցը ոչ մի կապ չունի խաղաղության գործընթացի հետ       Հակամարտությունը չի կարող լուծված համարվել, քանի դեռ մի ողջ ժողովուրդ մնում է արմատախիլ արված, զրկված իր անօտարելի իրավունքներից    

04 փետ 2022 15:51

Հայաստանցիների 70 տոկոսը կողմ է Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատմանը․ IRI-ի հարցում

Հայաստանցիների 70 տոկոսը կողմ է Թուրքայի հետ հարաբերությունների հաստատմանը՝ պայմանով, որ Անկարան չխոչընդոտի ղարաբաղյան կարգավորմանը։ Այս մասին պարզ է դարձել ԱՄՆ Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) վերջին հարցման արդյունքների համաձայն, գրում է Armtimes.com-ը։

Միաժամանակ, հարցվածների 90 տոկոսը կարծիք է հայտնել, որ Հայաստանի համար քաղաքական և անվտանգային ամենամեծ սպառնալիքը հենց Թուրքիան է ներկայացնում։
Միջազգային հանրապետական ինստիտուտի հերթական հարցումն անցկացվել է անցած տարեվերջին՝ 1512 քաղաքացու շրջանում։

Բացի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը, այլ հարցեր են ներառված եղել հարցման մեջ: Օրինակ՝ «ե՞րբ սկսել դելիմիտացիան ու դեմարկացիան»:

Այս մասին խոսելիս հարցվածների 25 տոկոսը կարծիք է հայտնել, որ դա պետք է տեղի ունենա Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական կարգավորումից և Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիր ստորագրումից հետո, 16 տոկոսը կարծում է՝ Հայաստանի Զինված ուժերի վերականգնվելու պարագայում միայն, 15 տոկոսը նշում է՝ որքան հնարավոր է շուտ, ևս 15 տոկոսը վստահ է, որ այդ գործընթացը հայերի շահերից չի բխելու և հետևաբար իմաստ չունի, 14 տոկոսն էլ կարծում է՝ գործընթացի սկզբունքների հստակեցումից հետո։

Իսկ Թուրքիայի հետ տրանսպորտային ուղիների բացումը քաղաքացիների 6 տոկոսի կարծիքով միանշանակ դրական ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսական զարգացման վրա, միանշանակ բացասական՝ 36 տոկոսի կարծիքով։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր