Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել մայիսի 18-ի համար          Թրամփի վարչակազմը մեղմացրել է պատժամիջոցները, որոնք կիրառվել էին Թուրքիայի դեմ       Վանաձոր քաղաքի շենքերից մեկի էլեկտրական հաշվիչների վահանակում հրդեհ է բռնկվել    

07 փետ 2022 11:02

Պատուհանը բացվել է, այժմ Ռուսաստանը կարող է Ուկրաինայի դեմ ռազմական գործողություններ սկսել ցանկացած օր

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը ABC News-ին տված հարցազրույցում հայտնել է, որ ռուսական զորքերի ներխուժումն Ուկրաինա կարող է տեղի ունենալ ցանկացած պահի։


«Պատուհանը բացվել է։ Այժմ Ռուսաստանը կարող է Ուկրաինայի դեմ ռազմական գործողություններ սկսել ցանկացած օր», – ասել է պաշտոնյան։


Ըստ Սալիվանի՝ կա՛մ դա կարող է տեղի ունենալ առաջիկա երկու շաբաթների ընթացքում, կա՛մ Ռուսաստանը դրա փոխարեն կնախընտրի դիվանագիտական ուղին։


Օրերս ամերիկացի պաշտոնյաները հայտարարել են, որ Ռուսաստանը հավաքել է ներխուժման համար անհրաժեշտ ուժերի 70 տոկոսը։


Միևնույն ժամանակ Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան Թվիթերի իր էջում կոչ է արել չհավատալ «ապոկալիպտիկ» կանխատեսումներին։


Ռուսաստան-Արևմտուտք լարվածության ֆոնին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այսօր Մոսկվայում բանակցություններ կվարի իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր