Տեսանյութ.Հայաստանն ընդամենը մանրադրամ է.Հայաստանը կկորցնի տարածքներ հարավում, «Զանգեզուրի միջանցքը» կճեղքվի, Նախիջևանն ու Ադրբեջանն էլ կմիանան Թուրքիային          Փաշինյանը սպառնացել է՝բերետավորներին մտցնելու եմ գյուղ       Թույլ չենք տա, որ Հարավային Կովկասում նորից խարույկ վառեՆ.Բաքվին և Երևանին պետք չեն միջնորդներ    

07 փետ 2022 12:07

«Արմավիր» ՔԿՀ-ում կալանավորը փորձել է խեղդամահ անելով սպանել աշխատակցին

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կալանավորի կողմից նույն հիմնարկի աշխատակցի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:


Նախնական տվյալներով, 2022թ. փետրվարի 6-ին` ժամը 13:00-ից 13:15-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կարանտինային մասնաշենքի խցերից մեկում պահվող կալանավորը, հեռախոսակապից օգտվելու պատրվակով, անվտանգության ապահովման բաժնի առաջատար մասնագետին խնդրել է դուրս բերել իրեն խցից, ինչին աշխատակիցն ընդառաջել է:


Մինչև հեռախոսին հասնելը, հիշյալ աշխատակցին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, նախապես խցից իր հետ վերցրած մետաղյա ծակող առարկայով, այնուհետև բռունցքներով, կալանավորը հարվածել է վերջինիս գլխին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, որից հետո սեղմել պարանոցի հատվածը՝ փորձելով խեղդամահ անել նրան, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով չի կարողացել հանցանքն ավարտին հասցնել:


Դեպքի առթիվ նշված քրեակատարողական հիմնարկի գլխավոր հետաքննիչի կողմից հարուցել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն և ընդունվել վարույթ:


Նախաքննությունը շարունակվում է:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր