Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն       Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին    

07 փետ 2022 16:58

Հիմա էլ ու ուզում են պատվաստանյութ ստեղծել ՄԻԱՎ-ի դեմ

ԱՄՆ Ուիսթարի ինստիտուտի գիտնականներն առաջարկել են հակագենների ստեղծման նոր միջոց, որը կարելի կլինի օգտագործել ՄԻԱՎ-ի դեմ պատվաստանյութի ստեղծման համար։

Համաձայն Nature Communication ամսագրում հրապարակված հետազոտության արդյունքների՝ այսպես կոչված նատիվ տրիմերը հարմար է չեզոքացնող հակամարմինների ստեղծման համար, որոնք կարեւոր են իմունային անբավարարության վիրուսի դեմ պայքարում։

Նախկինում թեկնածու-պատվաստանյութերի օգտագործման ժամանակ հակամարմինները պարզելու համար կատարվում էին թանկարժեք փորձեր կենդանիների վրա։ Չեզոքացնող հակամարմինների համար կարեւոր թիրախը ՄԻԱՎ-ի վիրուսային թաղանթի սպիտակուցն է (Env), բայց պատվաստանյութն ստանալու համար պահանջվում է, որպեսզի այդ սպիտակուցը իր բնական՝ նատիվ տրիմերի (NLT) ձեւով լինի։ Միայն այդ դեպքում կարող են ստեղծվել սպիտակուցային իմունագեններ՝ ՄԻԱՎ-ի դեմ պատվաստանյութի բաղադրիչներ, որոնք հզոր իմունային պատասխան կառաջացնեին։

Բայց NTL-ի օգնությամբ իմունացման փորձերը ցույց տվեցին, որ հակամարմիններ չեն ստեղծվում։ Նոր գիտական աշխատանքում հետազոտողները կոդավորել են ԴՆԹ-ում Env-ի հերթագայությունը եւ հայտնաբերել, որ մկների օրգանիզմում այդ սպիտակուցը ձեւավորում է ճիշտ նատիվ տրիմեր, որն առաջացնում է չեզոքացնող հակամարմիններ։ Բացի այդ, մեծանում էր CD4+ եւ CD8+ Т-լիմֆոցիտների առաջացումը։

Կրիոէլեկտրոնային մանրադիտակային զննման արդյունքները ցույց են տվել, որ հակամարմինները կապվում են C3V5 անվանվող էպիտոպի (հակագենի մաս, որն առաջ է բերում իմունային պատասխան) հետ։ Հայտնի է, որ C3V5-ի հետ կապվող հակամարմինները կենդանիներին պաշտպանում են SHIV վարակից, որը ՄԻԱՎ-ի տարատեսակն է։

Հետազոտողների խոսքով՝ ԴՆԹ-կրիչի միջոցով իմունագենների «առաքումը» օրգանիզմի ներս կարող է արդյունավետ միջոց լինել մարդու իմունային անբավարարության վիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծման համար։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր