Երևանում ուսուցչի կողմից կիրառվել է հոգեբանական և ֆիզիկական բռնություն տարրական դասարանների սովորող աշակերտների նկատմամբ          Տեսանյութ.Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաները հոգեբանական ինչ խնդիրների են բախվում       Ու քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ՝ իրեն անվանեն «ատլախ»    

08 փետ 2022 10:17

Այսինքն, եթե թուրքը ցանկանա մեզ թունավորել, հինգ րոպեի գործ է.«Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Լսե՞լ եք՝ Հայաստանում մի անեկդոտ է շրջանառվում. եթե մի առավոտյան արթնանաք ու նոր թանկացման մասին չտեղեկանանք, ուրեմն Նիկոլ Փաշինյանն ու իր ՔՊ-ն այլևս իշխանության ղեկին չեն: Համաձայն ենք՝ սև հումորի շարքին կարելի է դասել, բայց փաստ է, որ օր օրի ավելի ու ավելի են թանկանում առաջին անհրաժեշտության ապրանքները, ինչպես նաև ջուրը, էլէներգիան ու գազը:

Վերջին շրջանում առանձին ոլորտների փորձագետներ կարծիք են հայտնում, թե թանկացումների թիվ մեկ շահառուն կարող է հենց գործադիր իշխանությունը լինել: Մասնավորաբար, «Փաստի» հետ զրույցում Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանն ասել էր, թե գնաճը կարող է ձեռնտու լինել հենց գործադիրին: «Ինձ մոտ հարց է առաջանում՝ միգուցե սակագները բարձրացնելու միակ շահագրգիռ կողմը կառավարությո՞ւնն է, որպեսզի կարողանա այդպիսով հարկեր հավաքագրել»,- նշել էր նա:

Ինչ վերաբերում է գյուղմթերքի գներին, ապա «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը մեզ հետ զրույցում մտահոգություն է հայտնում, որ հնարավոր է՝ միտումնավորություն կա, քանի որ ամեն դեպքում նման գնաճ չպետք է լիներ: «Գուցե սա միտումնավոր է արվում, որպեսզի թուրքական ապրանքը բերեն ու լցնեն Հայաստան: Ըստ օդում կախված լուրերի, կառավարությունն ինչ-որ փաստաթուղթ է շրջանառում, որի համաձայն, սննդի անվտանգության ստուգումը սահմանից կհանվի: Այսինքն, եթե թուրքը ցանկանա մեզ թունավորել, հինգ րոպեի գործ է», - ահազանգում է Բերբերյանը»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր