«էս էլ ու վերջ», վերջ չկա,հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը, հետո...          Սադրանքների չտրվել, մենք հիմա մեր պաշտպանական պլանները հո չե՞նք փռելու սեղանին, տեսախցիկների առաջ ցույց տանք       Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը    

08 փետ 2022 11:46

Հայաստանը փախչելու տեղ չունի... ի՞նչ է, կարծում եք, նրանք ինչ-որ մեկին պե՞տք են...Որտեիից է գալիս Լուկաշենկոյի լկտիությունը

Հայ հասարակությունը ցնցված է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի արտահայտություններից։ Կոչեր են հնչում՝ Բելառուսի դեսպանին կանչել ԱԳՆ և բողոքի նոտա հղել, խիստ քննադատել Բելառուսի նախագահին, ընդհուպ լքել ՀԱՊԿ-ն։ Արևմտամետների հայաստանյան կոհորտան երեկվանից ուշքի չի կարողանում գալ, իսկ Հայաստանի գործող իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ջուր են առել բերանները և անհետացել, ինչպես սովորաբար անհետանում են ցանկացած էքստրեմալ իրավիճակում։


Կրեմլի խոսափող Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցում Բելառուսի նախագահը հայտարարել է, թե առաջիկա 15 տարիներին Մոսկվայի ու Մինսկի նախաձեռնած միութենական պետության կազմում կընդգրկվի նախկին ԽՍՀՄ հանրապետությունների մեծ մասը՝ Ուկրաինան, Հայաստանը, Ղազախստանը և կենտրոնասիական այլ պետություններ։ Լուկաշենկոն անդրադարձել է հարցին, թե որ երկրները կարող են մաս կազմել Ռուսաստան-Բելառուս միութենական պետությանը, լպիրշ արտահայտություններ արել Հայաստանի հասցեին։


«Բելառուսն արդեն այնտեղ է։ Կարծում եմ, Ղազախստանի համար լավ դաս էր։ Եթե ասում եք ժամկետը 15 տարի է, վստահ եմ, որ Ուկրաինան այնտեղ կլինի, եթե սխալներ թույլ չտանք։ Դե, իսկ մնացածը՝ ըստ պարագծի... այդ հզորության միավորման ավարտից հետո, կամ միավորման ընթացքում... իրենք որտե՞ղ են հայտնվելու։ Հայաստանը փախչելու տեղ չունի... ի՞նչ է, կարծում եք, նրանք ինչ-որ մեկին պե՞տք են... իրենք արդեն տեսել են, Նիկոլ Վովաևիչը դա արդեն տեսել է»,- ասել է Լուկաշենկոն։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր