Կրակոցներ Երևանում․ թիվ 13 դպրոցի պատուհանների վրա հայտնաբերվել են կրակոցի հետքեր          Որ մրգերն են օգնում ազատվել որովայնի հատվածում կուտակված ճարպերից       Նորակառույց շենքի 5-րդ հարկից աշխատակիցը վայր է ընկել, նա հիվանդանոցում մահացել է    

08 փետ 2022 17:34

ԱՄՆ-ը հաստատել է, որ 8 հայ ռազմագերիները վերադարձել են իբր «հայերի կողմից ադրբեջանցիների զանգվածային թաղումների» վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու դիմաց

Մենք ողջունում ենք Ադրբեջանի կողմից ձերբակալված հայ զինծառայողների փոխանցումը. Twitter-ում հայտնում է ԱՄՆ պետդեպարտամենտի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոն։

«Բոլոր կալանավորված զինվորականներին վերադարձնելու և անհայտ կորածների մասին, ներառյալ՝ 1990-ականներին, տեղեկություններ ստանալու ջանքերը  կարևոր նշանակություն ունեն տարածաշրջանում կայուն խաղաղության համար»,- ասվում է զեկույցում:

ԱՄՆ-ի տարածած հայտարարությամբ հաստատվում են այն տեղեկությունները, որ 8 գերիները վերադարձել են ՀՀ-ի կողմից 1990-ականների սկզբին` Արցախյան առաջին պատերազմի ժամանակ իբր «հայերի կողմից ադրբեջանցիների զանգվածային թաղումների» (ադրբեջանական պնդում) վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու դիմաց:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր