ՀՀ ինքնիշխան տարածքները օկուպացնելուց հետո ադրբեջանցի պաշտոնյաները հերթով ՀՀ են գալիս, սրա-նրա հետ՝ թրև գալիս          Թրամփը կարող է մինչև հունիսի 19-ը հրապարակել Իրանի հետ փոխըմբռնման հուշագիրը       Փամբակ գետում վաղ առավոտից շարունակվում են 7 և 13-ամյա քույրերի որոնողական աշխատանքները    

08 փետ 2022 15:36

Մասիսի փրկարարները Սևջուր գետից դուրս են բերել տղամարդու կիսաքայքայված դի

Արարատի մարզում, այսօր՝ փետրվարի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 12։05-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոնից ահազանգ է ստացվել, որ Մասիս-Ռանչպար ավտոճանապարհի՝ Հրազդան կամրջի տակով անցնող Սևջուր գետի մեջ դի կա։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, փրկարարները նավակի միջոցով մոտեցել են կամրջի բետոնե սյուների տակ գտնվող դիակին, ապա ճոպանների միջոցով այն դուրս են բերել։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չկան, սակայն այն կիսաքայքայված վիճակում է։

Այս պահին ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ միջոցառումներ՝ պարզելու համար դիակի ինքնությունը։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր