«Այն, ինչ Պուտինի մտքում է, Լուկաշենկոյի լեզվի ծայրին է». Ոսկան Սարգսյան

ԱՄՆ-ը Հարավային Կովկասում մեծ հետաքրքրություններ չունի, ժողովրդավար Եվրոպան Ադրբեջանից բնական գազ ստանալու ակնկալիքով 2 միլիարդ եվրո է հատկացնելու բռնապետական Ադրբեջանին, իսկ ո՞ւր է գնալու բնական պաշարներով ոչ այնքան հարուստ, բոլոր առումներով թուլացած Հայաստանը։ Մտածելու շատ բան կա, սակայն ազգս Լուկաշենկոյին վիրավորելով է զբաղված։ Խնկո Ապորը հիշեք՝ ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր»։
Աղբյուրը` Ոսկան Սարգսյան