Տեսանյութ.«Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են Իսակովի պողոտան, այստեղ են կարմիր բերետավորները          Մենք հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը       Սրանք դեռ ծաղիկներն են, դիմացի հողերն են, բա որ անկլավները տա, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի    

09 փետ 2022 11:35

Փրկել են սուր շնչառական խնդիրներ ունեցող 2 ամսական տղայի կյանքը

Երեւանում, այսօր՝ փետրվարի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 02։15-ի սահմաններում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 3-դ վաշտի պարեկներ Ավետիք Դալլաքյանն ու Լևոն Միքայելյանը Իսակովի պողոտայում ծառայություն կատարելիս են եղել, երբ նկատել են՝ ԳԱԶ 3110 մակնիշի ավտոմեքենան սահմանված արագությունը գերազանցելով վարում են։ 


Shamshyan.com-ի հաղորդմամբ, պարեկները կանգնեցրել են ավտոմեքենան, որի միջից 2 կին իջնում են ու պարեկներին ասում, որ շտապում են, քանի որ ավտոմեքենայում 2 ամսական տղան սուր շնչառական խնդիրների պատճառով շատ վատ է զգում, և նրան իրենք տեղափոխում են «Արաբկրր» բժշկական կենտրոն։


Պարեկները այդ 2 կանանց հետ երեխային իրենց ծառայողական ավտոմեքենայով տեղափոխում են «Արաբկիր» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկներին հջողվում է երեխայի կյանքը փրկել։


Այդ կանանցից մեկը երեխայի մայրն է եղել, մյուսը՝ տատիկը։  «Արաբկիր» բժշկական կենտրոնից տեղեկացանք. «Լավ էր, որ երեխային շուտ են հասցրել հիվանդանոց, հակառակ դեպքում ավելի կսրվեր ու ավելի կբարդանար երեխայի վիճակը։ Հիմա արդեն կարող ենք վստահ ասել, որ տղայի կյանքին վտանգ չի սպառնում, սակայն նա մի քանի օր պետք  է մնա բժիշկների հսկողության տակ»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր