Պատերազմ մեր ազգային ինքնության դեմ, որում մենք պարտվելու իրավունք չունենք          Հիվանդանոցում խուլիգանություն արած տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր       Եկեղեցին շատ ավելին է տեսել իր պատմության մեջ, քան նիկոլյան շանտաժի այս խղճուկ փորձերն են, վստահ եմ կհաղթահարի նաև այս փորձությունը    

10 փետ 2022 15:30

Ավտոմատի փողը ժողովրդի՞ն է ուղղված...Ավտոմատը իր համար անհրաժեշտ վիճակում է գտնվում, եթե անհրաժեշտ լինի դա կիրառել,կկիրառվի

«Այսօր մինչև երեկոյան սպառիչ պատասխան կստանաք»,- խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, թե 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողով պետք է ստեղծվեր, 1,5 տարի է անցել՝ ինչո՞ւ չի ստեղծվում։


Մեկ այլ հարցի, թե ինչո՞ւ են հրապարակվում հայրենիք վերադարձած գերիների անունները, իսկ պատերազմի ընթացքում զոհերի անուն-ազգանունները չեն տրամարդվում ոչ ՀՀ ՊՆ-ի, ոչ ԱՀ ՊԲ-ի կողմից, ասում են՝ «չենք կարող տրամադրել», ոչ մի հիմնավորում չի հնչում, նա պատասխանեց. «Ճիշտ են անում, որ չեն տրամադրում այս պահին՝ ելնելով ինչ-ինչ  հանգամանքներից»։


Նա չնշեց, թե այդ ինչ հանգամանքներ են, միայն ասաց, որ գոյություն ունեն նման հանգամանքներ։


Լրագրողներից մեկը ճեպազրույցի ժամանակ հիշեց երեկ ԱԺ ամբիոնից Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից, որ չնայած երկրում իրադարձություններ էին տեղի ունենում, սակայն ինքը երբեք ավտոմատով, զենքով ման չի եկել։


«Համացանցում երեկ  հայտնվեց տեսանյութ, որտեղ Երևանի Դեմիրճյան փողոցով Փաշինյանն անցնում է, մեքենայի միջից  անվտանգոթյան աշխատողն ավտոմատի փողը ուղղել է դեպի ժողովուրդը։ Մեկնաբանություններ են հնչում՝ կամ անվտանգության աշխատողը կամ Փաշինյանը, որևէ տարբերություն չկա, ավտոմատի փողը ժողովրդին է ուղղված։ Ինչպե՞ս կարձագանքեք այս ամենին»,- հարցրեց լրագրողը։ 


Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ  շատ բնական է,  անվտանգության աշխատակիցները զինված են, իրենք ունեն հստակ գործառույթ։


«Փողոցում ժողովուրդ էլ կա, մեքենա էլ կա,  հանցագործ էլ կա, ավտոմատը պարզապես իր համար անհրաժեշտ վիճակում է գտնվում, եթե անհրաժեշտ լինի դա  կիրառել։ Տա Աստված, որպեսզի այդ անհրաժեշտությունը երբեք չլինի»,- նշեց նա։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր