«Hyundai Elysion»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում, կա տուժած          Արցախ վերադառնալու մեր իրավունքը չի կարող պայմանավորված լինել մեր քաղաքացիությամբ       Որևէ մեկը չի ասել, որ Ղարաբաղը թոկ էր, ասվել է՝ Ղարաբաղի հարցն էր թոկ Հայաստանի վզին, դրանք շատ տարբեր բաներ են    

11 փետ 2022 14:22

Ռուսաստանը «լրացուցիչ ուժեր է ուղարկել Ուկրաինայի հետ սահման եւ կարող է ցանկացած պահի ներխուժել, այդ թվում՝ ձմեռային օլիմպիական խաղերի ժամանակ

Ռուսաստանը «լրացուցիչ ուժեր է ուղարկել Ուկրաինայի հետ սահման եւ կարող է ցանկացած պահի ներխուժել, այդ թվում՝ ձմեռային օլիմպիական խաղերի ժամանակ»։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, հաղորդում է Reuters-ը։

Նրա խոսքով՝ Վաշինգտոնը շարունակում է «կրճատել» Ուկրաինայում իր դեսպանատան անձնակազմը։ Նա կրկնել է Պետդեպարտամենտի կոչը՝ ուղղված Ուկրաինայում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին, անհապաղ լքել երկիրը։ «Մենք շարունակում ենք տեսնել ռուսական էսկալացիայի շատ մտահոգիչ նշաններ, ներառյալ նոր ուժերի ժամանումը Ուկրաինայի հետ սահման»,- ասել է Բլինքենը Ավստրալիայի Մելբուրն քաղաքում կայացած մամուլի ասուլիսում։ 

ԱՄՆ Պետդեպարտամենտն Ուկրաինայում գտնվող ամերիկացիներին հորդորել է անհապաղ լքել երկիրը՝ ռուսական ռազմական գործողությունների սպառնալիքների ֆոնին, իսկ Բլինկենն ասել է, որ Վաշինգտոնը կշարունակի փակել իր դեսպանատունը: «Մենք կշարունակենք այս գործընթացը, եւ մենք նաեւ հստակ հասկացրել ենք, որ Ուկրաինայում մնացած ամերիկացիները պետք է լքեն Ուկրաինան»,- ասել է Բլինքենը։

Նշենք, որ Ռուսաստանը բազմիցս հերքել է Ուկրաինա ներխուժելու ծրագրերը

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր