Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան          Մայիսի 2-ին և 3-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Մայիսի 2 -ին վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված ջուր չի լինելու հետևյալ հասցեներում    

12 փետ 2022 10:17

«Գոլդեն Փելիս»-ի գնորդը միանգամից չի կարող վճարել 5 մլրդ դրամը.ունի բավականին հարուստ աներ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ինչպես հայտնի է, Մաքսային կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանին պատկանող Ծաղկաձոր քաղաքի «Գոլդեն Փելիս» հյուրանոցային համալիրը նոր սեփականատեր ունի:


Այն 5 մլրդ դրամով ձեռք է բերել ծնունդով եղվարդցի Նարեկ Նալբանդյանը՝ «Պրոյեկտ ինտեր ինվեստ» ՍՊԸ-ի սեփականատերը: Ընկերությունը հյուրանոցային բիզնեսում փորձ չունի, հիմնականում ալյուրի ու ձվի, քարի արտադրությամբ է զբաղվում: Իսկ ինչպե՞ս է ստացվել, որ երկար ժամանակ գնորդ չունեցող «Գոլդեն փելեսը» միագամից գնորդ ունեցավ, որը մրցույթի միակ մասնակիցն էր:


«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ որ Նարեկ Նալբանդյանը մինչ հյուրանոցը գնելը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հրամանով ստեղծված մրցութային հանձնաժողովի նիստում ասել է, որ միանգամից չի կարող վճարել հյուրանոցի համար սահմանված 5 միլիարդ դրամը (մոտ 10 մլն դոլար) ուստի խնդրել է նախարարությանը որպեսզի իր համար 5 միլիարդը վճարելու ժամկետ սահմանվի:


Արդյունքում նախարարությունը Նարեկ Նալբանդյանին 5 տարվա ժամկետ է տվել, որ նա հյուրանոցի վաճառքի գումարը մարի: Ավելին, Նարեկ Նալբանդյանն էլ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հրամանով ստեղծված մրցութային հանձնաժողովի նիստում ասել է, որ այդ ժամանակահատվածում ե՛ւ հյուրանոցի վաճառքի գումարը կմարի, ե՛ւ միեւնույն ժամանակ ներդրում կանի հյուրանոցը ոտքի կանգնեցնելու համար: Ի դեպ, նշենք, որ հյուրանոցը վերջին շրջանում առավել անմխիթար վիճակում էր հայտնվել այն բանից հետո, երբ 2020 թվականին կորոնավիրուսով վարակվածներին մեկուսացրեցին այնտեղ:


Ի դեպ, նշենք, որ հյուրանոցի նոր սեփականատեր Նարեկ Նալբանդյանի գործունեությունից մեզ ուշագրավ այլ մանրամասներ եւս հայտնի են դարձել, մասնավորապես այն, որ նա նախկինում աշխատել է Գագիկ Ծառուկյանի մոտ, ավելին՝ ունի բավականին հարուստ աներ, որը զբաղվում է ասֆալտապատման աշխատանքներով, եւ նրա ներդրումը մեծ է եղել Նարեկ Նալբանդյանի՝ բիզնես ոլորտում հաջողության հասնելու հարցում:


Հավելենք նաև, որ Նարեկ Նալբանդյանը նախկինում ոստիկանությունում է աշխատել:


Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի՝ 12.02.22թ համարում


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր