Ռուսաստանի ԱԳՆ-ն կոչ է արել լքել Կիևը, հեռու մնալ ռազմական և վարչական ենթակառուցվածքներից          Կարճ ժամանակ անց ՀԷՑ-ը կդառնա Հայաստանի և ՀՀ քաղաքացիների սեփականությունը, հաջորդը կլինի «Արարատցեմենտը»       Բագրատաշենի անցակետից ետ են ուղարկել դեպի ՌԴ արտահանվող ելակը    

12 փետ 2022 16:55

ՌԴ-ի հետ հակամարտության դեպքում բրիտանացի զինվորական չի լինի Ուկրաինայում, հանում են ռազմական հրահանգիչներին

Իրավիճակի սրման դեպքում բրիտանացի զինվորականները Ուկրաինայում չեն լինի, մասնավորապես՝ փետրվարի 12-13-ին ռազմական հրահանգիչները կլքեն երկիրը։ Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության փոխնախարար Ջեյմս Հիփին:


«Ուկրաինայում կային բրիտանական զորքեր, որոնք պատրաստում էին ուկրաինացի զինվորականներին, մենք պատրաստեցինք տասնյակ հազարավոր ուկրաինացի զինվորների, վերջին շաբաթներին մենք տրամադրեցինք պաշտպանական հակատանկային համակարգեր, նաև որոշ հրահանգիչներ ուղարկվեցին ուկրաինացի զինվորականներին զենքի համակարգում օգնելու համար, բայց Ռուսաստանի հետ հակամարտության դեպքում բրիտանացի զինվորական չի լինի Ուկրաինայում»,- ասել է Հիփին Sky News-ի եթերում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր