Ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 26-ին տարադրամի շուկայում          Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը․ «Ժողովուրդ»       Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. առաջիկա օրերի եղանակի կանխատեսում    

14 փետ 2022 17:36

«Օմիկրոնի» պատճառած «սեղմող» գլխացավը կարելի է վերացնել բավականին պարզ միջոցներով

Գլխացավը կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամով վարակվելու ամենատարածված ախտանիշներից մեկն է։ «Օմիկրոն»-ի վարակման ամենատարածված ախտանիշը բժիշկներն անվանում են երկարատև մրսածությունը, սակայն, բացի սրանից, հիվանդները հաճախ բողոքում են գլխացավերից։

Sputnik ռադիոյին տված հարցազրույցում բժշկական գիտությունների թեկնածու, նյարդաբան Օլգա Գոլուբինսկայան նշել է, թե ինչ առանձնահատկություններ ունի այս ախտանիշը, եթե այն պայմանավորված է կորոնավիրուսով:

«Ոչ միայն «oմիկրոն»-ի, այլև ցանկացած այլ տեսակի կորոնավիրուսի դեպքում լինում է գլխացավ։ Բանն այն է, որ վիրուսը մասամբ կարող է ներթափանցել արյան ուղեղի պատնեշի միջոցով և հանգեցնել այտուցի, ինչն էլ կառաջացնի հիպերտոնիկ գլխացավ։ Այն տարբերվում է միգրենից, քանի որ նման գլխացավը (օմիկրոնով,- խմբ.) ավելի շատ սեղմում է ամբողջ գլուխը, այլ ոչ թե մեկ կողմը»,- ասել է Օլգա Գոլուբինսկայան։

Նրա խոսքով՝ «Օմիկրոնի» պատճառած «սեղմող» գլխացավը կարելի է վերացնել բավականին պարզ միջոցներով։

«Գլխացավի դեպքում պետք է հանգիստ լինել, հարկավոր չէ որևէ տեղ գնալ, եթե դժվար է գլուխը բարձրացնելը: Միաժամանակ պետք է ավելի շատ ջուր խմել, ցավազրկողներ և վիտամին C ընդունել, կարող եք նաև սառը թրջոց դնել գլխին։ Եթե դա իսկապես վիրուս է, ապա պետք է խորհրդակցել բժշկի հետ և համապատասխան բուժում ստանալ»,- խորհուրդ է տվել Օլգա Գոլուբինսկայան։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր