Մինչև հունիսի 30-ը այս կենդանակերպի նշանները կունենան բացառիկ ֆինանսական հաջողություններ          Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 3-4 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Իրանը և ԱՄՆ-ն ավելի քան երբևէ մոտ են խաղաղության համաձայնագրի կնքմանը    

14 փետ 2022 14:02

Ուղղակի խուճապն է մեծ եղել.Վանաձորում մարդիկ տաք հագուստներով, ծածկոցներով ողջ գիշեր դրսում են մնացել

Փետրվարի 13-ին տեղի ունեցած երկրաշարժից հետո մի շարք վանաձորցիներ դրսում են գիշերել։

«Այն սերունդը, որը 88-ի երկրաշարժը տեսել է, կարելի է ասել գիշերել է դրսում», ասաց Վանաձորի ավագանու «Հայրենիք» խմբակցության ղեկավար Վահե Դոխոյանը։ Նրա փոխանցմամբ՝ մարդիկ տաք հագուստներով, ծածկոցներով ողջ գիշեր դրսում են մնացել.«Իրականում 88-ից հետո նման ուժգնությամբ ցնցում դեռ չէր եղել։ Բնակարաններում ճաքեր են ավելացել, քարեր են թափվել, կահույք է շրջվել, բայց շենքերում ավերածություններ չկան, այս պահին կարծում եմ համապատասխան մարմինները շենքերում ուսումնասիրություններ են իրականացնում հետևանքների ուղղությամբ»,-ասաց Դոխոյանը։

Նրա փոխանցմամբ մեծ ավերածություններ, մարդկային զոհեր չկան, ուղղակի խուճապն է մեծ եղել։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր