Ալիևը ՝ ադրբեջանցի գործարարներին`տրամադրում ենք արտոնյալ վարկեր, եկեք ներդրումներ կատարեք, շենացրեք ազատագրված տարածքները

«Պետությունն աջակցում է ձեռներեցներին և տրամադրում նրանց բարոյական ու քաղաքական աջակցություն, ինչպես նաև տրամադրում է արտոնյալ վարկեր։ Անշուշտ, մարզերում ենթակառուցվածքային նախագծերի իրականացումը ձեռներեցության հիանալի հնարավորություններ է ստեղծում։ Ուստի ադրբեջանցի գործարարները պետք է գան ազատագրված տարածքներ, այստեղ ձեռնարկություններ կառուցեն ու աշխատատեղեր ստեղծեն։ Միայն այս կերպ մենք կարող ենք շուտով վերակենդանացնել այս հողերը»,- ասել է Ալիևը։