Մարտի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ոչ մի իսլամական պետություն օգնության չի հասել Իրանի ժողովրդին, բայց Իրանի ժողովուրդը իր ուժեղ կամքով, ճնշեց չար թշնամուն       «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է, Քոչարյանն ու ՀՅԴ-ն կշարունակեն համագործակցությունը    

14 փետ 2022 16:39

«Թուրքական ավիաուղիներ» ընկերությունը հայտարարություն է տարածել դեպի Ուկրաինա թռիչքների վերաբերյալ

«Թուրքական ավիաուղիներ»-ը (THY) հայտարարել է, որ ուկրաինական զարգացումների պատճառով այս երկրի տոմսեր գնած ուղևորներին իրավունք է տրվում վերադարձնել և փոխել իրենց տոմսերը։ Ավիացիոն իշխանությունները նաև հայտնել են, որ թռիչքներն, այնուամենայնիվ, շարունակվում են: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Խնդրի առնչությամբ «Թուրքական ավիաուղիներ»-ի պաշտոնական կայքում արված հայտարարության մեջ ասված է.

«Ուկրաինայում ընթացիկ զարգացումների պատճառով մեր ուղևորները, ովքեր տոմսեր են ձեռք բերել 2022 թվականի փետրվարի 13-ին կամ դրանից առաջ և գրանցվել են դեպի Ուկրաինա (Կիև, Օդեսա, Լվով, Խարկով, Զապորոժիա և Խերսոն) թռիչքների համար, կկարողանան օգտվել ստորև թվարկված իրավունքներից:

Ուղևորները կկարողանան փոխել իրենց չվերթները մինչև 2022 թվականի մարտի 31-ը (ներառյալ) առանց որևէ վճարի կամ տույժի:

Չօգտագործված տոմսերը կվերադարձվեն»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր