Տեսանյութ.Մանկական տարիքի հիմնական սթրեսները և դրանց ազդեցությունն արդեն հասուն տարիքում          Տեսանյութ.Երևան-Գյումրի ճանապարհը փակ է` ի աջակցություն Տավուշի       Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի    

15 փետ 2022 20:17

Մոլորակը, որը հայտնաբերել են գիտնականները, կարող է կյանք լինել

Բրիտանացի գիտնականները նոր մոլորակ են հայտնաբերել, որի վրա տեսականորեն կարող է կյանք լինել։ Բանն այն է, որ այն գտնվում է այսպես կոչված «բնակելի գոտում», այսինքն դրանում առկա պայմանները կարող են հեղուկ վիճակում ջրի գոյություն ապահովել։

Այն գտնվում է Երկրից 117 լուսատարի հեռավորության վրա։ Ենթադրվում է, որ մոլորակը Երկրի և Արևի հեռավորության համեմատ 60 անգամ մոտ է իր աստղին։
Բրիտանական թագավորական աստղագիտական ​​ընկերության պարբերականում հրապարակված ուսումնասիրության համաձայն` մոլորակը հայտնաբերվել է «սպիտակ թզուկի»` այսինքն մարող աստղի, մերձակայքում։

Նշենք, որ «սպիտակ թզուկները» աստղեր են, որոնք օգտագործել են իրենց միջուկային վառելիքն ու կորցրել արտաքին շերտերը։ Սովորաբար դրանք չափերով չեն գերազանցում մոլորակի չափերը և ձևավորումից հետո սպիտակաերկնագույն լուսարձակում են ունենում։
Եթե գիտնականների եզրակացությունները ճիշտ լինեն, սա կդառնա պատմության մեջ կենսապայմանների առումով հարմար երկնային մարմնի (որը գտնվում է նմանատիպ աստղի ուղեծրում) հայտնաբերման առաջին դեպքը։

Թեպետ բրիտանացի աստղագետներն այդ երկնային մարմնի գոյության վերաբերյալ դեռ ուղիղ ապացույցներ չունեն։ Նրանք ստիպված են ենթադրություններ անել «բնակելի գոտում» (Goldilocks Zone) գտնվող Լուսնի չափերի 65 այլ օբյեկտների տեղաշարժի վերաբերյալ առկա տեղեկությունների հիման վրա։

Այդ օբյեկտները միմյանցից հավասար հեռավորության վրա են մնում, իսկ դա խոսում է այն մասին, որ հեռավորությունը պահպանում է որևէ մոտակա մոլորակի գրավիտացիան։ Գիտնականները ապշած են մնացել այն հանգամանքից, թե որքան հստակ է եղել այդ շարժումը։

Բնակելի գոտին տիեզերքում այս կամ այն աստղի մոտ առկա տարածքն է, որտեղ լուսատուից հեռավորությունն այնքան էլ մեծ չէ, որպեսզի այնտեղ շատ ցուրտ լինի, և այնքան փոքր չէ, որպեսզի այնտեղ շատ տաք լինի։ Եթե մոլորակի պայմանները համապատասխանում են այս պահանջներին, այնտեղ կարող է հեղուկ վիճակում ջուր գոյություն ունենալ, հետևաբար՝ նաև կյանք լինել։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր