Մայիսի 2-ին և 3-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Մայիսի 2 -ին վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված ջուր չի լինելու հետևյալ հասցեներում       Թույլ չենք տա, որ Հարավային Կովկասում նորից խարույկ վառեՆ.Բաքվին և Երևանին պետք չեն միջնորդներ    

17 փետ 2022 14:50

Կարծում էի՝ ցմահ են պահանջելու, ընդամենը 7-12 տարի. 2 տարին նստել եմ, տակը բան չի մնացել

Իհարկե պատրաստ եմ կալանավորման։ Եթե պատրաստ չլինեի, այստեղ չէի լինի այսօր։ Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսին ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ 

Հիշեցնենք, որ օրերս Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով դատախազները հրապարակել են մեղադրական եզրակացությունը։ Հոդվածը, որը վերագրվում է Քոչարյանին, որպես պատիժ նախատեսում է 7-12 տարի ազատազրկում։

Ռոբերտ Քոչարյանը կատակելով արձագանքեց՝ ընդամենը 7-12 տարի, կարծում էր՝ ցմահ են պահանջելու, հետո էլ ավելացրեց՝ 2 տարին արդեն «նստել» է, տակը բան չի մնացել։

Անդրադառնալով իրեն առաջադրված մեղադրանքին՝ Քոչարյանը հիշեցրեց, որ իր պաշտպաններն օրերս նշում էին, որ իրենք՝ որպես փաստաբաններ, չեն հասկանում, թե ինչում է մեղադրվում ինքը։

«Երբ ինձ մեղադրանք է առաջադրվել սահմանադրական կարգի տապալման հատկանիշներով, անմիջապես կալանքի տակ է դրվել ամբողջ իմ գույքը, հաշիվները, մինչդեռ, դրա իրավունքը չունեին, որովհետև այդ հոդվածը չէր ենթադրում գույքային պատասխանատվություն։ Ապօրինի պահել են կալանքի տակ, մենք դատարաններով հասել ենք նրան, որ այդ կալանքը ճանաչվել է ապօրինի։ Դատարանն այլ որոշում չէր էլ կարող կայացնել, որովհետև այդ հոդվածն ուղղակի չի ենթադրում գույքի վրա կալանք»,- նշեց Քոչարյանը՝ հիշեցնելով ՀՔԾ-ի դիրքորոշումը, թե օպերատիվ ճանապարհով Ռոբերտ Քոչարյանի հաշվի շարժն են նկատել. «Դու պետություն ես, թե ով ես։ Ինչ է նշանակում՝ օպերատիվ ճանապարհով։ Այդ թուղթը և թղթի տակ ստորագրած անձը պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի, դրա ժամանակը գալու է»։ Քոչարյանը հիշեցրեց, որ երկրորդ մեղադրանքը (կաշառքի դրվագով հեղ.) առաջադրվեց բավականին հապճեպ, վերջին պահին՝ գույքային կալանքը շարունակական դարձնելու համար։

«Մի կին՝ Սիլվա Համբարձումյան անունով, բավականին հայտնի, որին չեմ ճանաչում, չգիտեի այդ կնոջ գոյության մասին ընդհանրապես՝ մինչև այս քրեական գործը, չգիտեի, որ բնության մեջ կա Սիլվա Համբարձումյան անձնավորություն։ Ինքն ուներ ինչ-որ լիցենզիա՝ հանքերի հետազոտման համար։ Ասում են՝ ինքն ուզում էր այդ լիցենզիան վերավաճառել ինչ-որ մեկին և ինքը շնորհակալություն հայտնելու կամ կաշառք տալու առաջարկ է տվել ինձ, Սերժ Սարգսյանին, բոլորին...։ Այն ժամանակ օրենքով լիցենզիան վերավաճառելու համար պետք չէ թույլտվություն։ Հիմա ինքն ասում է՝ իրեն չխոչընդոտելու, չխանգարելու համար փող է առաջարկել։ Հարցին՝ քեզ խոչընդոտել են, թե ոչ, ասում է՝ չէ, չեն խոչընդոըել, ուղղակի մտածել է, որ կարող է խոչընդոտեն և դրանից խուսափելու համար փող է առաջարկել»,- նշեց Քոչարյանը՝ ընդգծելով, որ դա ուղղակի աբսուրդ է և մեղադրական եզրակացության մեջ չկա որևէ նկարագրություն, թե ինքն ինչ է արել։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր