Լիահույս եմ, որ մեզ կհաջողվի արագորեն փոխել իրավիճակը, վերականգնել բանակի ուժը և ոգին          Բանակը պետության կարևորագույն ինստիտուտներից է, և չափազանց կարևոր է ունենալ ուժեղ, պաշտպանունակ բանակ       Հայոց բանակը մեր պետականության հիմնասյուներից է՝ կոչված ապահովելու խաղաղությունը մեր երկրի և անվտանգությունը մեր ժողովրդի    

17 փետ 2022 15:37

Եթե նման հիմար քայլեր լինեն, մենք ոչ միայն միջուկային զենք, այլ նաեւ գերմիջուկային, հեռանկարային զենք կտեղակայենք

Բելառուսում միջուկային զենք կտեղակայվի միայն Արեւմուտքի կողմից սպառնալիքի դեպքում։ Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ Օսիպովիչսկի զորավարժարանում ծանոթանալով ռուս-բելառուսական «Դաշնակիցների վճռականություն-2022» զորավարժությունների ընթացքին, հաղորդում է БЕЛТА-ն։


«Անհրաժեշտության դեպքում, եթե նման հիմար քայլեր լինեն, մենք ոչ միայն միջուկային զենք, այլ նաեւ գերմիջուկային, հեռանկարային զենք կտեղակայենք՝ մեր տարածքը պաշտպանելու համար»,- ընդգծել է Ալեքսանդր Լուկաշենկոն։ 


Նրա խոսքով՝ եթե Բելառուսը ոչ մի վտանգ չտեսնի ոչ բարեկամական երկրների կողմից, ապա միջուկային զենքը «100 տարի պետք չի լինի»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր