Տեսանյութ. Պատկերացրեք՝ 300 հազար ադրբեջանցի Հայաստան են բերելու          Դատարկ երազանք.Մինչ ՀՀ-ն ու սփյուռքը զբաղված են իրար ուտելով, Թուրքիայի և ՀՀ-ի միջև շփումները, թեկուզ ցածր մակարդակով ու լուռ, բայց շարունակվում են․ Թուրք վերլուծաբան       Տեսանյութ.Համեմատեք հայկական ու ադրբեջանական բանակները. Իրանը չի տա հայերին այդ օգնությունը, իր ուժերը ՀՀ տարածք հենց այնպես չի մտցնի    

18 փետ 2022 13:00

Տեսանյութ.Կորոնավիրուսով հիվանդների բուժման համար անհրաժեշտ 830.000 դրամ արժողությամբ դեղամիջոց է վաճառվել՝ սոցիալական ցանցերի միջոցով

ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչությունը տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում բացահայտել է առանց համապատասխան լիցենզիայի՝ սոցիալական ցանցերի միջոցով դեղամիջոցների իրացման դեպք: Այս մասին տեղեկացանք ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:


Կոմիտեի հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչություն օպերատիվ  տեղեկություններ էին ստացվել, որ քաղաքացի Ս. Մ.-ն  տարբեր զարտուղի ճանապարհներով ձեռք է բերում դեղանման ապրանքատեսակներ  ու դրանք սոցիալական ցանցերի միջոցով գովազդում և իրացնում է:


Ձեռնարկված միջոցառումների շրջանակներում ՀՕՀՎ աշխատակիցները  հեռախոսազանգի միջոցով  ձեռք  են բերել  պայմանավորվածություն՝  հանդիպելու և  ապրանքները գնելու վերաբերյալ: Նախօրոք պայմանավորված վայրում քաղաքացին վարչության  աշխատակիցներից կանխիկ դրամով իրացրել  է ընդհանուր 830.000 դրամի դեղանման ապրանքատեսակներ, որոնք բժիշկների ցուցումների հիմնան վրա հիմնականում օգտագործում են քովիդով վարակված  հիվանդները:   Իրացվող դեղանման այս ապրանքներից  «Ակտեմրա» դեղատեսակի միայն մեկ  տուփի   շուկայական արժեքը հասնում է 415.000  դրամի: Տվյալ քաղաքացու կողմից վաճառվող մյուս երկու՝ «Ակտեմրա ենթամաշկային»  դեղատեսակների մեկ սրվակի արժեքը  200-215 հզ դրամ է:


Առողջապահության նախարարություն կատարված հարցմանն ի պատասխան ստացվել են տեղեկություններ, որ գնված ապրանքատեսակները հանդիսանում են դեղամիջոցներ և այդ դեղաչափերով ՀՀ չեն ներմուծվել: Միաժամանակ պարզվել է, որ  անհատ ձեռնարկատերը դեղամիջոցների առևտուր իրականացնելու համար լիազոր մարմնից չունի ստացված համապատասխան լիցենզիա: Վերջինն ունեցել է պետական գրանցում, հաշվառված է որպես անհատ ձեռնարկատեր, սակայն գործունեությունը ժամանակավորապես դադարեցրել է: Փաստորեն անհատ ձեռնարկատերը իրականացրել է  դեղերի մանրածախ իրացում, առանց համապատասխան լիցենզիայի և առանց համապատասխան հաշվարկային փաստաթուղթ դուրս գրելու:


Դեպքին առնչվող նյութերն ուղարկվել են    ՊԵԿ իրավաբանական վարչություն՝ վարչական վարույթ իրականացնելու համար: Տարվում են նաև  հետաքննչական միջոցառումներ   դեղերի և դեղամիջոցների անօրինական ճանապարհով ձեռք բերող և իրացնող անձանց շրջանակը, ինչպես նաև պետությանը պատճառված վնասի չափը պարզելու համար :


ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ՀՀ քաղաքացիներին հորդորում է  զերծ մնալ սոցիալական ցանցերի միջոցով կասկածելի ծագում ունեցող  դեղեր և դեղամիջոցներ ձեռք բերելուց:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր