Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը          Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին       Երևանը Իրանին վստահեցրել է, որ միջպետական ճանապարհը ներառված չէ Բաքվին տարածքներ հանձնելու համաձայնության մեջ    

18 փետ 2022 14:02

Հիվանդը մոլորակի 4-րդ մարդն է և առաջին կինն է աշխարհում, ով հաղթահարել է ՄԻԱՎ-ը

Նշվում է, որ միջին տարիքի կնոջը հազվագյուտ գենետիկ մուտացիայով ցողունային բջիջներ են փոխպատվաստել հարազատից։ Այդ մուտացիան խանգարում է վիրուսի բազմապատկմանը։ Կինը նաև նորածնից պորտալարային արյան փոխներարկում է ստացել։

Հիվանդի մոտ ՄԻԱՎ-ի հայտնաբերումից չորս տարի անց լեյկոզ է ախտորոշվել: Նա հակառետրովիրուսային թերապիա չի անցել 2020 թվականի հոկտեմբերից, և օրգանիզմում դեռևս վարակի որևէ նշան չի նշմարվել:

Չնայած այն հանգամանքին, որ կա ՄԻԱՎ-ի՝ նորից հայտնվելու վտանգ, բժիշկները լավատեսորեն են տրամադրված այս դեպքում։

Հիշեցնենք, որ ՄԻԱՎ-ից ամբողջությամբ բուժված առաջին հիվանդը գերմանացի Թիմոթի Ռեյ Բրաունն էր: Նա հիվանդությունից ազատվել է 2007թ-ին:

Երկրորդը Վենեսուելայից 40-ամյա Ադամ Կաստիլյեխոն էր, ով ոսկրածուծի փոխպատվաստման էր ենթարկվել՝ քաղցկեղը հաղթահարելու համար։

Երրորդը Բրազիլիայից 36-ամյա մի տղամարդ էր, ով բուժվում էր հակառետրովիրուսային դեղամիջոցների և վիտամին B3-ի ագրեսիվ համակցությամբ:

Այսպիսով, նշված հիվանդը մոլորակի չորրորդ մարդն է և առաջին կինն է աշխարհում, ով հաղթահարել է ՄԻԱՎ-ը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր