Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ          Տեսանյութ.«Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են Իսակովի պողոտան, այստեղ են կարմիր բերետավորները       Մենք հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը    

19 փետ 2022 18:30

Որպես Հայաստան, մենք ներողություն կխնդրենք Թուրքիայից «ԱՍԱԼԱ»-ի և տարածաշրջանում այլ «արյունահեղությունների» համար.ՀՀ ապագա նախագահ Վ. Խաչատրյան

Երևանի նախկին քաղաքապետ, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար և իշխող կուսակցությունից ՀՀ նախագահի թեկնածու Վահագն Խաչատրյանը դեռևս 2011 թ. հայտարարել էր, որ «Հայաստանը պատրաստ է ներողություն խնդրել Թուրքիայից տարածաշրջանում արյունալի բախումների, հատկապես «ԱՍԱԼԱ»-ի համար»։

Թուրքիայի Չուքուրովայի համալսարանի (Ադանա նահանգ) Տնտեսագիտական ֆակուլտետի Միջազգային հարաբերությունների բաժնի և Թուրքիայի Տնտեսագիտական ու սոցիալական հետազոտությունների հիմնադրամի (Türkiye Ekonomik ve Sosyal Etütler Vakfı (TESEV)) արտաքին քաղաքականության ծրագրի կողմից կազմակերպված «Ադանայում Թուրքիա-Հայաստան հարաբերությունների քննարկում» թեմայով ժողովում Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ջատագով Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած «Հայ ազգային կոնգրեսի» վարչության անդամ և Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը հանդես էր եկել անգամ թուրքերի համար անսպասելի և հակասական հայտարություններով։

«Հայաստանում ոչ ոք չի ցանկանում հետ նայել, այստեղ նպատակը ազատ «Հայաստան-Թուրքիա հարաբերություններ» ստեղծելն է։ Սակայն, ցավոք, այս թեմայով ցօրս ոչ մի դրական արդյունք չի գրանցվել», - ասել էր Խաչատրյանը՝ նշելով, որ դրանում մեծ է տարածաշրջանային ուժերի մասնաբաժինը։

Խաչատրյանը նաև հավանության էր արժանացրել այդ ժամանակ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «0 խնդիր հարևանների հետ» քաղաքականությունը։

Ըստ Հայաստանի ապագա նախագահի՝ անկախ ամեն ինչից և տարածաշրջանային ուժերից, Թուրքիան և Հայաստանը իրենց միջև եղած խնդիրները պետք է կարողանան համատեղ լուծել։ Խաչատրյանը նշել էր, որ Հայաստանում տնտեսական և սոցիալական խնդիրները բավական շատ են, այդ իսկ պատճառով երկրի քաղաքացիները չեն կարողանում շատ մտածել անցյալում տեղի ունեցած իրադարձությունների մասին, իսկ արտասահմանում (Ֆրանսիա և ԱՄՆ) բնակվող հայերը տնտեսական և սոցիալական խնդիրներ քիչ ունեն և ավելի շատ են հետաքրքրվում ցեղասպանության հարցերով։ 

Խաչատրյանն ասել էր, որ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության համար մեկ ներողությունը շատ կարևոր է՝ հավելելով. «Այսպիսի մոտեցումը մինչև վերջ կարող է բացել բոլոր դռները։ Մենք պատրաստ ենք Թուրքիայից ներողություն խնդրել տարածաշրջանում արյունահեղ հակամարտությունների, հատկապես «ԱՍԱԼԱ»-ի համար։ Որպես Հայաստան, մենք ներողություն կխնդրենք Թուրքիայից, բայց այդ ուղղությամբ Թուրքիայում ոչ մի տեղաշարժ չկա։ Հերիք է այսքան վիճաբանություններին, երկու երկների միջև վեճերին պետք է վերջ տրվի», - հայտարարել էր Վահագն Խաչատրյանը։

Yerkir.am

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր