Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

21 փետ 2022 16:03

Հայերը Ուկրաինայի ժողովրդի հետ միասին պատրաստ են պաշտպանելու իրենց երկիրը, ՀՀ տեղափոխվելու ցանկություն ունեցողներ չկան

Հայերը Ուկրաինայի ժողովրդի հետ միասին պատրաստ են պաշտպանելու իրենց երկիրը։ Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հայտարարել է Ուկրաինայի պատվո հյուպատոս,  Կիևի հայկական համայնքի ղեկավար Նորիկ Գևորգյանը։

Անդրադառնալով  Ուկրաինային շուրջ ստեղծված իրավիճակին՝ Նորիկ Գևորգյանը նշել է, որ խուճապ չկա, բայց մտահոգություններ կան։

«Ինչպես ամբողջ Ուկրաինայում, այնպես էլ հայ համայնքում շտապ երկրից դուրս եկողներ չկան: Հուսով ենք, որ այս անգամ ևս դիվանագիտությունը կհաղթի: Ժամանակը ցույց կտա, երևի առաջիկա մեկ շաբաթվա մեջ ամեն բան պարզ կլինի: Կրկնում եմ՝ խուճապ չկա, հայերը Ուկրաինայի ժողովրդի հետ միասին պատրաստ են պաշտպանելու իրենց երկիրը: Ինչպես Ուկրաինայի մնացած ժողովուրդը, այնպես էլ ազգությամբ հայ ուկրաինացիները բոլորն էլ պատրաստ են մինչև վերջ պայքարելու իրենց տեղում»,- նշել է պատվո հյուպատոսը։

Ինչ վերաբերվում է Դոնեցկում և Լուգանսկում բնակիչների տեղահանմանը՝ Նորիկ Գևորգյանը նշեց, որ այդ տեղահանումները ոչ մի բանի հետ կապված չեն: «Ուկրաինայում համարում են, որ դա Ռուսաստանի պլանի առաջին մասն է»,- ընդգծել է Կիևի հայ համայնքի ղեկավարը՝ նշելով որ ոչ Կիևում  ոչ էլ Ուկրաինայում հայերը տեղափոխվելու ցանկություն չունեն, թեև կան մարդիկ, ու ուզում են դուրս բերել իրենց ընտանիքները։

Հույս հայտնելով, որ  այուամենայնիվ դիվանագիտությունը կհաղթի, Նորիկ Գևորգյանը շեշտում է, որ ուկրաինական կողմը հայտնում է, թե մարդկանց տեղահանելու կարիք չկա։

«Ուկրաինան չի կարող հարձակվել գերտերության վրա, Ռուսաստանի վրա, մանավանդ այսօր: Ակնհայտ է, որ դա սադրանք է: Ուկրաինան 8 տարի չի հարձակվել Դոնեցկի վրա, այսօր պետք է հարձակվի՞, երբ Ռուսաստանի ամբողջ զորքը Ուկրաինայի սահմանին կանգնած է: Դա ի՞նչ իմաստ ունի: Հայտարարում են, որ ուկրաինացիներն ուզում են հարձակվել Դոնեցկի վրա»,- նշել է նա։

Պատվո հյուպատոսի հավաստատմամբ  Հայաստանի դեսպանատունը 24 ժամ  աշխատում է, բոլորի հարցերին պատասխանում են։ Հայաստան տեղափոխվելու ցանկություն ունեցողներ չկան, դեսպանությունը 

«Ընդհակառակը, եթե կային մարդիկ, որոնք ուզում էին ինչ-որ այլ պատճառներով Ուկրաինայից դուրս գալ, հիմա արդեն ուզում են մնալ ու պաշտպանել իրենց երկիրը: Ավելի շատ այդպիսի տրամադրություններ են»,- ընդգծել է նա։

Անդրադառնալով ռուս-ուկրաինական լարվածության ֆոնին Հայաստանի դիրքորոշմանը, Նորիկկ Գևորգյանը նշել է, որ Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի։

«Ուկրաինան մեր երկիրն է և կուզեինք, որ Հայաստանը պաշտպաներ Ուկրաինային, բայց նաև հասկանում ենք, որ Հայաստանը գտնվում է Ռուսաստանի ուղեծրում: Նվազագույնը Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի, եթե ոչ դատապարտի ռազմական որևէ շարժում և հայտարարի՝ ով ցանկանա ռազմական ճանապարհով հարցեր լուծել, նա պետք է դատապարտվի: Դա պետք է արվի աշխարհի բոլոր երկրների, այդ թվում նաև Հայաստանի կողմից»,- եզրափակել է Կիևին հայ համայնքի ղեկավարը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր