«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին          Փրկարարները ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ մшրմին       Արհեստածին Ադրբեջանը ոչ միայն պատմականորեն չի կոչվել Ադրբեջան, այլ ազգի նախնիներն իրենց ինքնանվանման մի քանի ձև ունեին    

22 փետ 2022 17:46

Ռուսաստանը սեղմելու է Նիկոլի վզին գցած թոկը, իսկ Իլհամի վիճակն ավելի տխուր է, նա իր ոտքով գնացել և թակարդն է ընկել

Ռուսաստանը սեղմելու է Նիկոլի վզին գցած թոկը, իսկ Իլհամի վիճակն ավելի տխուր է, նա իր ոտքով գնացել և թակարդն է ընկելՆիկոլը և իր բարեկամ Ալիևը, ՌԴ կողմից ԼԺՀ-ն և ԴԺՀ-ն ճանաչելուց հետո, կանգնել են նոր փորձության առջև: Նրանք հիմա պետք է էլ ավելի ամուր գրկախառնվեն զմիմյանս, որպեսզի կարողանան երկուսն էլ գոյատևել: Նման գնահատականով է հանդես եկել ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:

«Նիկոլին ՌԴ նախագահ Պուտինը, երեկ հեռախոսազրույցում արդեն զգուշացրել էր, որ ճանաչելու է ԼԺՀ-ն և ԴԺՀ-ն: Նիկոլը կմկմալով ընդունել է այն ի գիտություն: Զրույցում ակնարկ է եղել նաև, որ առաջիկայում Ռուսաստանն այդ հարցում ակնկալելու է Հայաստանի աջակցությունը: Դա է միակ պատճառը, որ Նիկոլը վերջապես ստացել է գարնանը ՌԴ այցելելու պաշտոնական հրավեր, ինչը վաղուց էր երազում:

Իսկ Իլհամի վիճակն ավելի տխուր է: Նա իր ոտքով գնացել և թակարդն է ընկել: Այսօր Պուտին-Ալիև առանձնազրույցում, անկասկած կքննարկվի նաև Ադրբեջանի աջակցության հարցը: Պատկերացնում եմ, թե վերջերս Կիև գնացած և Ուկրաինայի հետ, միմյանց տարածքային ամբողջականությանն աջակցող համաձայնագիր ստորագրած Իլհամը, ինչպիսի անհարմար վիճակում է լինելու (թարսի պես, չի էլ կարող, իր բարեկամ Նիկոլի պես, իրեն գժի տեղ դնել): Հատկապես, որ Կրեմլը պաշտոնապես հայտարարել է, որ պատրաստվում է Ադրբեջանի հետ դաշնակցային համաձայնագիր ստորագրել:

Մի կողմից Ալիևի համար կարծես թե հարմար պահ է, ԼԺՀ և ԴԺՀ ճանաչման աջակցելու դիմաց, Ռուսաստանից խնդրել և ստանալ գրեթե ամեն ինչ: Մյուս կողմից դա կնշանակի, որ կամ Արևմուտքն Ադրբեջանում կսկսի իշխանափոխության գործընթաց, կամ Ադրբեջանը կկորցնի իր քաղաքական և տնտեսական հսկայական աջակցությունն Արևմուտքից:

Նիկոլի գործերը ծայրահեղ ծանրանալու են մի փոքր ավելի ուշ (որքան վատ լինեն Նիկոլի գործերը, այնքան լավ կլինի Հայաստանի վիճակը): Կամ ՔՊ խմբակցության սորոսականներն են Արևմուտքի հրահանգով բունտ բարձրացնելու ընդդեմ Նիկոլի (եթե Նիկոլը ճանաչի ԼԺՀ, ԴԺՀ-ն): Կամ Եվրոպական կառույցները հանկարծ հիշելու են, որ Նիկոլի ռեժիմը բռնապետական ու հակաժողովրդավարական ռեժիմ է: Կամ էլ Ռուսաստանը սեղմելու է Նիկոլի վզին գցած թոկն այնքան, որ հրաժարականն արքայություն թվա:

Մինչ այդ, այսօրվա երևանյան Եվրանեսթը, կդառնա լակմուսի թուղթ, թուրք-տեռորիստ պատգամավորների և հայ-ստորաքարշ ուսապարկերի համար: Որովհետև, օրակարգ է մտել «Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի» մասին հրատապ զեկույցը: Բնականաբար Եվրախորհրդարանի պատգամավորները, վրացիներն ու ուկրաինացիները միաձայն են լինելու այդ հարցում: Իսկ Իլհամի և Նիկոլի պատգամավորները, պետք է գրկախառնվեն միմյանց, ուս-ուսի տան և լաց լինենլով բացատրեն, թե որքան դժվար է կոնկրետ իրավիճակում իրենց շլանգի տեղ դնելը:

Երբ երկրի իշխանությունն ազգային շահեր չի ունենում, վաղ թե ուշ վերածվում է սեփական իշխանությունն ու կաշին փրկող օբյեկտի», - նշել է Արտակ Զաքարյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր