Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել մայիսի 18-ի համար          Թրամփի վարչակազմը մեղմացրել է պատժամիջոցները, որոնք կիրառվել էին Թուրքիայի դեմ       Վանաձոր քաղաքի շենքերից մեկի էլեկտրական հաշվիչների վահանակում հրդեհ է բռնկվել    

22 փետ 2022 14:04

Ալիևն ասում էր՝ ավտոբուսով կգան կմտնեն ներս, մտել է.Մարզահամերգային համալիրի դիմաց իրավիճակը լարված է.ակցիայի մասնակիցների և ոստիկանների միջև վիճաբանություն սկսվեց

Մարզահամերգային համալիրի դիմաց իրավիճակը լարված է։ Ադրբեջանական պատվիրակության դեմ ակցիա իրականացնող ակցիայի մասնակիցները փորձեցին մուտք գործել համալիրի շենք, որտեղ ընթանում է Եվրանեսթ ԽՎ նիստը։ 


«Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ակցիայի մասնակիցներից մեկը, որը մասնակցել է թե՛ Ապրիլյան, թե՛ 44-օրյա պատերազմներին հայտարարեց, որ իր բողոքը թուրքին էստեղ բերողների դեմ է։


«ԵՄ է եկել, ասեք՝ թող գերիներին հետ բերեն։ Ժողովրդավարությունից են խոսում, բա ուր է ժողովրդավար աշխարհը, ուր են մեր գերիները»,- նշեց նա՝ դիմելով ոստիկաններին։


Ակցիայի մասնակիցները հայտարարեցին՝ ոստիկանների մեջ տղամարդ չկա՞, մորթելուց գալու են բոլորիս մորթեն, օլրգաններն են տանելու վաճառեն։


«Ալիևն ասում էր՝ ավտոբուսով կգան կմտնեն ներս, մտել է։ Բացեք ճանապարհը։ Տղերք, թողեք էս ձեռքերը, էս ջարդած ձեռքերը նայեք, կջարդեն ձեր ձեռքերը։ Բացեք իմ ճանապարհը։ Ես ներս եմ մտնելու։ Իմ պաշտպանած երկիրն է»,- նշեց ակցիայի մասնակիցը, ինչին ի պատասխան ոստիկանները նշեցին՝ չեն բացելու ճանապարհը և հորդորեցին՝ սադրիչ գործողություններ չկատարել։


Ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև վիճաբանություն սկսեց։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր