Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը          Կապանում ահասարսուռ սպանության դեպք է բացահայտվել.սպանելուց հետո այրել է դիակը, հետո թաղել       Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին    

22 փետ 2022 15:58

Չի բացառվում ՌԴ-ի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու հնարավորությունը.Պատասխանը երեկ էր,Ուկրաինան պետք է դրան պատասխանի

Կիևը դիտարկում է Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու հնարավորությունը Դոնբասի հանրապետությունների անկախությունը ճանաչելուց հետո։ РИА Новости գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր էստոնացի գործընկեր Ալար Կարիսի հետ հանդիպումից հետո կայացած ճեպազրույցում։


«Ես դիմում եմ ստացել արտաքին գործերի նախարարությունից, որպեսզի դիտարկեմ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների խզման հարցը: Ես այժմ կաշխատեմ այս հարցի շուրջ և ոչ միայն այս հարցի շուրջ, այլև ՌԴ-ի կողմից էսկալացիայի առնչությամբ մեր գործուն քայլերի վրա», – ասել է նա։


Զելենսկին Մոսկվայի գործողություններն անվանել է «իրավական ագրեսիա, որը ամուր հիմք է ստեղծում Ռուսաստանի կողմից էսկալացիայի համար»։


Ընդ որում, Ուկրաինայի ղեկավարը հույս է հայտնել, որ Ռուսաստանի հետ պատերազմ չի լինի։ Հակառակ դեպքում, նրա խոսքով, Ուկրաինայում ռազմական դրություն կմտցվի։


Հարցը պետք է լուծվի երկխոսության միջոցով, վստահ է Զելենսկին։


«Մենք հասկանում ենք բոլոր ռիսկերը, հորդորում ենք Ռուսաստանին նստել բանակցությունների սեղանի շուրջ, մենք պատրաստ ենք դա անել բոլոր հարթակներում: Ռուսաստանը դա շատ լավ գիտի, և այսօր ոչ միայն Ռուսաստանը գիտի այդ մասին Պատասխան ստացա՞նք։ Պատասխանը երեկ էր, մենք միասին դա տեսնում ենք։ Ուկրաինան պետք է դրան պատասխանի՝ պաշտպանելով իր ինքնիշխանությունը և մեր պետությունը»,- եզրափակեց նա։


Ուկրաինայի նախագահի խոսքերը մեկնաբանել է ՌԴ ԱԳՆ-ն։ ՌԴ փոխարտգրոծնախարար Անդրեյ Ռուդենկոյի խոսքով՝ Մոսկվան չի ցանկանում խզել դիվանագիտական հարաբերությունները Կիևի հետ։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր