Օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Տեսանյութ.Սկսվել է Լեռնայի Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացը       Սամվել Վարդանյանի փաստաբանների հաղորդումը մանրամասներով կուղարկենք միջազգային կառույցներին    

23 փետ 2022 18:05

Այս ճգնաժամը կործանարար կլինի և՛ Ուկրաինայի, և՛ ՌԴ-ի համար. Ուկրաինայի արևելքում գտնվող ռուս զինվորականները չեն կարող համարվել խաղաղապահներ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է Ուկրաինայի արևելքում իրավիճակի հետագա սրացման վտանգի մասին:

«Եկել է դեէսկալացիային, բանակցություններին ու երկխոսությանը վերադառնալու ժամանակը։ Կարծում եմ՝ ներկայիս ճգնաժամը կործանարար կլինի Ուկրաինայի և Ռուսաստանի համար»,-ասել է նա։

Գուտերեշը նշել է, որ Ուկրաինայի արևելքում գտնվող ռուս զինվորականները չեն կարող համարվել խաղաղապահներ, ինչը պնդում է Մոսկվան։ «Երբ մի պետության զորքերը մուտք են գործում այլ պետության տարածք առանց նրա համաձայնության, ապա նրանք չեզոք խաղաղապահներ չեն։ Նրանք ընդհանրապես խաղաղապահներ չեն»,-ասել է կազմակերպության ղեկավարը՝ հավելելով, որ ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ճանաչմամբ Ռուսաստանը մահացու հարված է հասցրել Մինսկի համաձայնագրերին, խախտել Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն իր հերթին հայտնել է, որ իրավիճակը Դոնբասի շփման գծում առավելագույնս սրվել է։ «Ցանկացած ծրագրված մանր սադրանք կարող է հանգեցնել անուղղելի հետևանքների»,-ասել է նա։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարն ընդգծել է, որ նման ֆոնի վրա Ռուսաստանի՝ Ուկրաինա ենթադրյալ ներխուժման մասին Արևմուտքում հայտարարված ժամկետները սպառնում են վատ հետևանքներով։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր