Փորձություններով լի այս օրերին մենք՝ անսասան ենք մեր հավատի մեջ․ Վիրահայոց թեմը աջակցում է Վեհափառին          Կենդանակերպի այս նշանները հունվարին մեծ հաջողություններ կունենան       Երևանում 19-ամյա տղան սուր կտրող-ծակող գործիքով վնասվածքներ է պատճառել 16-ամյա երկու անչափահասի    

23 փետ 2022 21:10

Խուճապ է տարածվում, իբր Քաշաթաղի միջանցքում ռուս խաղաղապահների փոխարեն ադրբեջանցիներ են կանգնելու

Լրագրող Նաիրի Հոխիկյանը տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ «Սոցիալական մեդիահարթակներում կրկին խուճապ է տարածվում, թե իբր 2022-ի ամառվանից Քաշաթաղի (Լաչինի) միջանցքում ռուս խաղաղապահների փոխարեն ադրբեջանցիներ են կանգնելու։ 

Այդ լուրը արագորեն տարածվում է հայկական հանրության մեջ, և առանց ստուգելու դրա իսկությունը, մարդիկ ընդունում են որպես փաստ ու սկսում ողբ ու լացը։

Իրականում ոչ մի նման բան չկա։ Ոչ մի ճանապարհ այս պահին չի կառուցվում, որը շրջանցելու է Քաշաթաղի միջանցքը, իսկ այդ հատվածում կանգնած ռուս խաղաղապահները գոնե առաջիկա 3 տարիներին իրենց տեղը ոչ ոքի չեն զիջելու։ Դրանից հետո եթե զիջեն էլ, ապա միայն հայկական բանակին։ Հասկանում եք, ինչ եմ ասում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր