Օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Տեսանյութ.Սկսվել է Լեռնայի Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացը       Սամվել Վարդանյանի փաստաբանների հաղորդումը մանրամասներով կուղարկենք միջազգային կառույցներին    

23 փետ 2022 14:01

Ռուսաստանը պատրաստ է փոխզիջումների գնալ Հայաստանի հաշվին, իսկ Թուրքիան պատրաստ է օգնել Ադրբեջանին նոր առավելություններ ստանալ՝ դարձյալ Հայաստանի հաշվին

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը Թելագրամի իր ալիքում գրում է.

«Հայաստանը երեք հռչակագրերի արանքում.

44-օրյա պատերազմից հետո ավանդական դարձան ոչ միայն եռակողմ հայտարարությունները, այլև միջազգային տարբեր ձևաչափերում  ընդունված հռչակագրերը։

Դրանցից կարևոր են երեք հռչակագրերը՝ 2021 թվականի հունիսին Շուշիում՝ Թուրքիայի և Ադրբեջանի միջև ստորագրվածը, 2021 թվականի նոյեմբերին Ստամբուլում թյուրքական պետությունների գագաթնաժողովում ընդունվածը և 2022 թվականի փետրվարին Մոսկվայում՝ Ռուսաստանի և Ադրբեջանի կողմից ստորագրվածը։ Ինչպես տեսնում եք, նրանց մեջ չկա մեկը, որին անմիջական մասնակիցը լինի Հայաստանը, բայց բոլորն էլ որոշակիորեն առնչվում են մեզ։

Հնարավոր է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Հռչակագիրը շուտով հայտնվի այս շարքում:

Վերոնշյալ հռչակագրերում զգացվում է Ռուսաստանի և Թուրքիայի մրցակցային պայքարը տարածաշրջանում գլխավոր դերակատարի համար։ Ակնհայտ է, որ այս պայքարում վճռորոշ գործոնը Ադրբեջանի վրա առավելագույն ազդեցությունն է։

Այդ ազդեցության համար Ռուսաստանը պատրաստ է փոխզիջումների գնալ տարածաշրջանում իր գլխավոր դաշնակցի՝ Հայաստանի հաշվին, իսկ Թուրքիան պատրաստ է օգնել Ադրբեջանին նոր առավելություններ ստանալ տարածաշրջանում՝ դարձյալ Հայաստանի հաշվին։

Միաժամանակ բաց է մնում հարցը՝ ի՞նչ է ստանալու Հայաստանը այս ամենից, իսկ ավելի ճիշտ՝ էլ ի՞նչ կարող է կորցնել Հայաստանը»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր