Խոշոր վթար, բախվել են «Nissan» ու «ՎԱԶ 2106», հիվանդանոց է տեղափոխվել 6 հոգի՝ 4-ն անչափահաս          Բադրա Գյունբան Վարազդատ Մինոսյանին Աբխազիայի փոխվարչապետ է նշանակել       Մեր վրայից հոգսը ընկավ, հոգսը բարձեցինք իր ուսերին ու կարող ենք հեշտ ու հանգիստ գնալ ու շարունակել մեր կյանքը    

23 փետ 2022 14:50

Տեսանյութ. Եթե ռուսները որոշեն ընդլայնել իրենց վերահսկողության տարածքը, մենք պատրաստ ենք Ռուսաստանի ներխուժմանը

Արդեն 8 տարի է՝ պատերազմական իրավիճակում ենք, պատրաստ ենք ամեն իրադրության։ Այսօր հրավիրված ասուլիսում այս մասին ասաց Հայաստանում Ուկրաինայի գործերով ժամանակավոր հավատարմատար Դենիս Ավտոնոմովը՝ անդրադառնալով հարցին, թե հնարավո՞ր է, որ Ռուսաստանը պատերազմի դիմի, որպեսզի ամբողջությամբ իր վերահսկողության տակ վերցնի Դոնեցկը և Լուգանսկը։
 
«Երեկվա դրությամբ՝ ռուս պաշտոնյաները խառնում էին, թե այդ տարածքների ո՞ր մասի անկախությունն են ճանաչել։ Նրանք ամեն ինչ կարող են ճանաչել, այն աստիճանի են քանդել գոյություն ունեցող միջազգային անվտանգության համակարգը, որ հիմա մեզ տեսանելի չէ շատ բան»,-նկատեց նա։ Ըստ Ավտոնոմովի՝ եթե ռուսները որոշեն ընդլայնել իրենց վերահսկողության տարածքը, իրենք պատրաստ կլինեն լարմանը, ռուսական ներխուժմանը։ Մանրամասները՝ տեսանյութում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր