Տեսանյութ.Ոստիկանները բիրտ ուժ կիրառելով բերման են ենթարկում նաև ցուցարար կանանց          Երևանը դեռևս չի հաստատել Ալմաթիում Միրզոյան-Բայրամով հանդիպումը. Ղազախստանի ԱԳՆ       Կիրանց գյուղը ցանկացնում է բոլորին փոխանցել, որ իրենք որևէ մտադրություն չունեն գյուղը լքելու, գյուղից փախչելու    

23 փետ 2022 16:54

Նախագծով ազատվում է տան միակ զինակոչիկը, որի եղբայրը կամ հայրը զոհված են

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն այսօր քննարկեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած նախագիծը, որն առաջարկում է զինվորական ծառայությունից ազատել զոհված զինծառայողի եղբորը:

Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ Սարգսյանը նշեց, որ կան դեպքեր, երբ պատերազմի հետևանքով զոհված զինծառայողների կրտսեր եղբայրները, ովքեր ենթակա են պարտադիր զինվորական ծառայության, քանի որ ընտանիքի միակ արու զավակը չեն, սակայն այդ ընտանիքը ունի լուրջ հոգեբանական խնդիրներ և չեն ցանկանում, օրինակ` իրենց կրտսեր որդուն ուղարկել զինվորական ծառայության:

«Այս խնդրի մասին տեղեկացրել եմ վարչապետին, քննարկում ենք ունեցել: Վարչապետը հանձնարարել է Պաշտպանության նախարարությանը, որպեսզի քննարկենք և միասին լուծում գտնենք: Ու արդեն մեկ տարի անց գաղափար է ծնվել նման օրենսդրական նախաձեռնության հանդես գանք, որի միջոցով պատերազմում զոհված մեր հայրենակիցների ընտանիքի մյուս անդամները, այն է`պատերազմի ժամանակ զոհվածի որդին կամ եղբայրը կազատվի զինվորական ծառայությունից»,- ասաց Սարգսյանը:

Հայկ Սարգսյանը միևնույն ժամանակ հավելեց, որ զինակոչիկը կարող է հրաժարվել այդ արտոնությունից և անցնել զինվորական ծառայություն:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր