Մարտի 14-ի աստղագուշակ, ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար          Մարտի 16-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Ըմբշամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Սամվել Տերտերյանը և Արամայիս Հարությունյանը դուրս են եկել եզրափակիչ    

24 փետ 2022 11:17

Ուկրաինայի գլխավոր շտաբը հայտնել է 6 օդանավակայանի ուղղությամբ հարվածների, ուկրաինական բնակավայրերի հրետակոծման մասին

Ուկրաինայի գլխավոր շտաբը հայտնել է, որ ռուսական զորքերը հրթիռառումբային հարվածներ են հասցրել վեց օդանավակայանի ուղղությամբ։ Հաղորդագրությունը հրապարակվել է Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբի ֆեյսբուքյան էջում։

«Այսօր՝ փետրվարի 24-ին, ժամը 05:00-ին, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը սկսել են արեւելքում մեր ստորաբաժանումների ինտենսիվ հրետակոծումը, ինչպես նաեւ հրթիռառումբային հարվածներ են հասցրել Բորիսպոլի, Օզերնոյի, Կուլբակինի, Չուգուեւի, Կրամատորսկի, Չեռնոբաեւկայի օդանավակայանների, Ուկրաինայի զինված ուժերի ռազմական օբյեկտների ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ 

Գլխավոր շտաբը հայտնել է նաեւ պետական ​​սահմանի երկայնքով ուկրաինական բնակավայրերի հրետակոծման մասին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր