Երևանում ուսուցչի կողմից կիրառվել է հոգեբանական և ֆիզիկական բռնություն տարրական դասարանների սովորող աշակերտների նկատմամբ          Տեսանյութ.Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաները հոգեբանական ինչ խնդիրների են բախվում       Ու քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ՝ իրեն անվանեն «ատլախ»    

24 փետ 2022 12:17

Տեսանյութ.Կիևում խուճապ է տիրում, ոչ ոք չի հասկանում, թե ինչ է կատարվում, բնակիչները շտապ լքում են Կիևը. ճանապարհներին մեծ խցանումներ են

Ականատեսի վկայությամբ` Կիևը զրկված է էլեկտրականությունից, ջրից, բջջային կապից ու ինտերնետից, փակ են մթերային խանութները։ Քաղաքում տագնապի ազդանշան է հնչում։
Ուկրաինայի դեմ հատուկ գործողության մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունից հետո Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում խցանումներ են առաջացել։ Ուկրաինական լրատվամիջոցները հայտնում են, որ քաղաքից դուրս եկող ավտոճանապարհները խիստ ծանրաբեռնված են, մարդիկ շտապում են լքել քաղաքը։
Կիևից ՌԻԱ Նովոստիի հրապարակած տեսանյութում լսվում է տագնապի ձայնային ազդանշանը։
Սոցցանցերը նմանատիպ կադրեր են հրապարակում Ուկրաինայի այլ քաղաքներից։ Գրում են, որ Կիևում խուճապ է տիրում, ոչ ոք չի հասկանում, թե ինչ է կատարվում։
«Կատարյալ անորոշություն է, սոցիալական ցանցերում քաոս է, մենք չենք հասկանում՝ կենտրոնանալ պաշտոնական ելույթների վրա, թե սոցիալական ցանցերի»,- Ուկրաինայում տիրող իրավիճակը ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում այսպես է ներկայացրել ականատեսը։


Նրա խոսքով` այժմ Կիևը զրկված է էլեկտրականությունից, ջրից, բջջային կապից ու ինտերնետից, փակ են մթերային խանութները։ Քաղաքում տագնապի ազդանշան է հնչում։ Մեքենաների մեծ հոսք է շարժվում Կիևից դեպի արևմտյան և հարավային ելքեր։
Սոցցանցերը նմանատիպ կադրեր են հրապարակում նաև Ուկրաինայի այլ քաղաքներից։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր