Ռուսաստանը կորցնում է իր նախկին ազդեցությունը Ադրբեջանում, Հայաստանում և Մոլդովայում          Սպասում ենք ձայների վերահաշվարկին՝ ԲՀԿ-ն կմտնի ԱԺ, թե ոչ, հետո հանդես կգանք հայտարարությամբ       ԱՄՆ-ը կձգտի Իրանի հետ գործարքի, անկախ այդ հարցում Իսրայելի դիրքորոշումից    

24 փետ 2022 14:42

Երևան-Մոսկվա 930 չվերթը չպլանավորված վայրէջք է կատարել Սամարայի օդանավակայանում՝ ռուսական ավիակարգավարների հրահանգով

Այս պահին «Արմենիա» ավիաընկերության չվերթերը Երևան-Մոսկվա-Երևան ուղղությամբ ընթանում են չվացուցակից գրեթե 1 ժամ շեղումով։ Այս մասին  տեղեկանում ենք ավիաընկերությունից:

«Ռազմական գործողությունների հետևանքով ՌԴ օդային տարածքները մասնակի փակ են, ինչը պատճառ է դարձել չվերթն այլ՝ ավելի երկար երթուղով իրակացնելու համար։ Այս պահին Երևան-Մոսկվա ուղղությամբ իրականացվող 930 չվերթը չպլանավորված վայրէջք է կատարել Սամարա քաղաքի օդանավակայանում ռուսական ավիակարգավարների հրահանգով։

Համապատասխան թույլտվությունը ստանալուց հետո 930 չվերթը շարունակելու է չվերթը դեպի Մոսկվայի Վնուկովո օդանավակայան», - նշված է «Արմենիա» ավիաընկերության տարածած հաղորդագրությունում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր