Ներքին գործերի նախարարի թեկնածու են փնտրում. Արփինե Սարգսյանը հեռանում է. «Ժողովուրդ»          Ապրիլի 2-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Ապրիլի 2-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

28 փետ 2022 12:10

ՄԱԿ-ն ի վիճակի չէ ապահովել Լավրովի գլխավորած պատվիրակության ժամանումը Ժնև. ՌԴ-ի համար օդային տարածքը փակ է

ՄԱԿ-ն ի վիճակի չէ ապահովել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի գլխավորած պատվիրակության ժամանումը Ժնև Զինաթափման հանձնաժողովի և ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նիստին մասնակցելու համար: Ինչպես գրում է regnum.ru-ն, այս մասին փետրվարի 27-ին «Ռոսիա-1» հեռուստաալիքի եթերում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Զախարովան պարզաբանել է, որ Ժնև ռուսական պատվիրակության ժամանումն ապահովելու անհնարինության մասին տեղեկությունը հայտնել է անձամբ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։

Ինչպես պարզաբանել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը, Լավրովի գլխավորած ռուսական պատվիրակությունը մարտի 1-ին պետք է ժամաներ Ժնև։

Սակայն Ռուսաստանի պատվիրակությանը տեղափոխող ինքնաթիռը չի կարող մեկնել Ժնև, քանի որ Ռուսաստանին սահմանակից եվրոպական երկրները փակել են իրենց օդային տարածքը ռուսական ինքնաթիռների համար։ Զախարովայի խոսքով, ՄԱԿ-ը պարտավոր է ապահովել ռուսական պատվիրակության ժամանումը Ժնևի իր գրասենյակ «աշխարհի համար նման ճգնաժամային» պահին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր