Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

01 մար 2022 13:34

Վատագույնը դեռ առջևում է, և այս պատերազմը կարող է շատ ավելի սարսափելի դառնալ. ամերիկացի փորձագետ

Ռուսական բանակի նախնական պլանները ձախողվել են, բացի այդ, ռազմական գործողությունների շուրջ տեղեկատվական պատերազմում ուկրաինացիները հաղթում են, սակայն ռուսները դեռ իրականում չեն օգտագործել իրենց ուժերը։ Նման նախազգուշացում է արել ամերիկյան CNA վերլուծական կենտրոնի ռուսական բանակի  հարցերով փորձագետ Մայքլ Քոֆմանը։ Այդ մասին գրում է BBC-ն։


Ամերիկացի վերլուծաբանի կարծիքով՝ սկզբում ռուսական բանակը հենվում էր շարժական խմբերի արագ առաջխաղացման, առանցքային օբյեկտների ու քաղաքների գրավման վրա։ Այս դեսանտին ու շարժական խմբերին՝ առանց ամրացումների, առանց օդային ծածկույթի, հաղթում են անում ուկրաինացիները. նշում է Քոֆմանը։


«Բայց պատերազմի հինգերորդ օրը ցույց է տալիս, որ ռուսական բանակը լրջորեն վերանայում է մարտավարությունը՝  դադարեցնում է արագ հարձակումներն առանց աջակցության, համալրում մատակարարումները և վերակազմավորում»,- գրում է նա։


Ռուսաստանը հսկայական ռեսուրսներ ունի. նա, օրինակ, դեռ ամբողջությամբ չի ամբողջությամբ գործի չի դրել իր ավիացիան. ասում է վերլուծաբանը։


«Մենք տեսնում ենք, որ նրանք (ռուսական ղեկավարությունը) ավելի ու ավելի են օգտագործում կրակային հարվածներ և օդային ուժեր: Ցավոք, ես ենթադրում եմ, որ վատագույնը դեռ առջևում է, և այս պատերազմը կարող է շատ ավելի սարսափելի դառնալ», - նշում է Քոֆմանը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր