Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 3-4 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Մինչև հունիսի 30-ը այս կենդանակերպի նշանները կունենան բացառիկ ֆինանսական հաջողություններ       Իրանը և ԱՄՆ-ն ավելի քան երբևէ մոտ են խաղաղության համաձայնագրի կնքմանը    

01 մար 2022 14:36

«Ո՛չ Ուկրաինայից կհրաժարվենք, ո՛չ էլ՝ Ռուսաստանից»

ermenihaber.am-ի հաղորդմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը կրկին խոսել է ռուս-ուկրաինական հակամարտության հարցում Եվրոպայի ու ԱՄն-ի որդեգրած «անվճռական դիրքորոշումից»: Նա հայտարարել է, որ հատկապես փետրվարի 24-ից այս կողմ նրանց դրսևորած ամուլ կեցվածքը թուրքական կողմն իր համար որպես դաս է ընդունել ու ավելացրել. 


«Չնայած մենք այս ամենի փորձառությունն արդեն ունեցել ենք, երբ նախկինում մեր սահմանները վտանգված էին: Ուկրաինական ճգնաժամի ժամանակ վերահաստատվեց: Մեզ համար կարևորը մեր դիրքորոշումն է: Թուրքիան կատարել և կատարելու է ՆԱՏՕ-ի, ՄԱԿ-ի ու ԵՄ-ի և այլ կազմակերպությունների ու դաշինքների շրջանակներում իր պարտավորությունները»: Մենք անշուշտ մեր ազգային շահերի հարցում զիջումներ չենք անելու: Տարածաշրջանային ու միջազգային բալանսներն էլ չենք անտեսելու: Դրա համար ո՛չ Ուկրաինայից կհրաժարվենք, ո՛չ էլ Ռուսաստանից»:


Ըստ Էրդողանի` Թուրքիան արդեն հասել է այն մակարդակին, որ կարողանում է քաղաքական, ռազմական, տնտեսական, տեխնոլոգիական ու հետախուզական ենթակառուցվածքներով իր սեփական քաղաքականությունը մշակել և իրականացնել:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր