Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Ես՝ բանտում, դու՝ ոչ, բայց ես՝ ազատ, իսկ դու՝ ոչ. Բագրատ Սրբազանը՝ Նիկոլ Փաշինյանին       Մարտի 14-ի աստղագուշակ, ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար    

01 մար 2022 16:57

Հայաստանը որևէ դիրքորոշում չունի Ռուսաստան-Ադրբեջան դաշնակցային համաձայնագրի վերաբերյալ, որովհետև այդտեղ նորություն չկա

Հայաստանը դեմ է քվեարկել Ռուսաստանի ներկայացվածությունը ԵԽ-ում դադարեցնելուն։ Այս մասին այսօր լրագրողներին հայտնել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը։

«Մեր դիրքորոշումը կայանում է նրանում, որ այս կոնֆլիկտը պետք է լուծվի դիվանագիտական ճանապարհով։ Իսկ որպեսզի դիվանագիտական ճանապարհով խնդիրը լուծվի, դիվանագիտական խողովակները, բնականաբար, պետք է առկա լինեն», - նշեց Աղաջանյանը։

Անդրադառնալով Ռուսաստան-Ադրբեջան դաշնակցային համաձայնագրին՝ նա նշեց, որ Հայաստանը որևէ դիրքորոշում չունի Ռուսաստան-Ադրբեջան դաշնակցային համաձայնագրի վերաբերյալ, որովհետև այդտեղ նորություն չկա, այսօր լրագրողներին ասել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը։

«Եթե համաձայնագրի տեքստին և դրույթներին ծանոթ եք, կարծում եմ, կարելի է արձանագրել, որ որևէ նորություն այստեղ գործնականում չկա։ Ըստ էության, այդ համաձայնագրով հաստատվում է այն իրողությունը, որը տարիներ շարունակ առկա է եղել ռուս-ադրբեջանական հարաբերությունների կոնտեքստում։ Քանի որ նորություն չկա, Հայաստանը որևէ դիրքորոշում չունի այդ հարցի վերաբերյալ»,- ասել է նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր