Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

02 մար 2022 17:27

Էրդողանը Եվրամիությանը կոչ է արել Թուրքիային վերաբերվել նույնպես, ինչպես Ուկրաինային՝ առանց սպասելու «մինչև պատերազմն իրենց էլ կհարվածի»

Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը Եվրամիությանը կոչ է արել Թուրքիային վերաբերվել նույնպես, ինչպես Ուկրաինային՝ առանց սպասելու «մինչև պատերազմն իրենց էլ կհարվածի»։ Այս մասին հայտնում է TRT հեռուստաալիքը։

«Նույն զգայունությունը ցույց տվեք Թուրքիայի նկատմամբ, ինչը տեսնում ենք Ուկրաինայի հանդեպ։ Մենք ծափահարում ենք Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն Եվրախորհրդարանում, շատ լավ է։ Դրա համար աղետ անհրաժեշտ եղավ․․․ Թուրքիան չի սպասի աղետի», – ասել է Էրդողանը։

«Թուրքիան կլինի՞ ձեր օրակարգում, երբ ինչ-որ մեկը հարձակվի մեզ վրա», – Էրդողանը հարց է ուղղել Եվրամիությանը։

Էրդողանը բողոքել է, որ իր երկիրը 1960-ականներից փորձում է անդամակցել Եվրամիությանը, բայց բանակցություններում առաջընթաց չկա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր