Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

02 մար 2022 20:40

Չնայած այս ամենին, մենք ոտքի ենք կանգնելու.Պուտինը ուղերձով է հանդես գալու

Ռուսաստանի տնտեսությունը հիմա լուրջ հարված է ստանում՝ կապված արևմտյան նոր պատժամիջոցների հետ, բայց անվտանգության սահման կա, մենք ոտքի ենք կանգնելու։ Այս մասին չորեքշաբթի լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ТАСС-ը։

«Ռուսական տնտեսությունը հիմա լուրջ ճնշման տակ է, ես կասեի՝ լուրջ հարվածի, անվտանգության սահման կա, ներուժ կա, ծրագրեր կան»,-նշել է նա։

Նրա խոսքով, Ռուսաստանի Դաշնությունը նախկին ճգնաժամերի ժամանակ գործազրկության դեմ պայքարի փորձ է ձեռք բերել։

Պեսկովը հայտարարել է նաև, որ նախագահի ուղերձի հայտարարության վերջնաժամկետը «փոքր-ինչ տեղափոխվել է աջ»։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ուղերձով՝ հայտնելով Դոնբասում հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին։

«Հանգամանքները մեզնից պահանջում են վճռական ու անհապաղ գործողություններ: Դոնբասի ժողովրդական հանրապետությունները խնդրանքով դիմել են Ռուսաստանին: Դրա հետ կապված որոշում եմ ընդունել հատուկ ռազմական գործողություն իրականացնել»,- հայտարարել է Պուտինը ՌԴ քաղաքացիներին ուղղված հեռուստաուղերձում:

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ հինգշաբթի ժամը 5:00-ից (Երևանի ժամանակով 7:00-ից) ՌԴ ԶՈւ-ն ինտենսիվ հարձակումներ է իրականացնում ուկրաինական ռազմական օբյեկտների և օդանավակայանների վրա։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։ Ուկրաինայի ՆԳՆ-ն զոհերի և վիրավորների նախնական թիվ է հայտնում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր