Ու քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ՝ իրեն անվանեն «ատլախ»          ՌԴ մարզերում միգրանտներին արգելվել է աշխատել որպես տաքսու վարորդ. նրանց նկատմամբ նմանատիպ արգելքներ կարող են կիրառվել այլ ոլորտներում       Դուք եք մեղավոր, հիմա էլ ընկել եք Տավուշի հետևից, տեղակայման վա՞յր եք ման գալիս.Վստահ եմ, Աստված ձեզ կպատժի և այդ ժամանակ ոչ մի սրբազան ձեզ չի փրկելու    

03 մար 2022 11:52

Տեսանյութ. Ռուս զավթիչները ստանում և կշարունակեն ստանալ կատաղի հակահարված, կհիշեն, թե ինչ է Հայրենական պատերազմը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր նոր ուղերձում նշել է, որ ուկրաինացիների համար սա Հայրենական պատերազմ է և ռուս զավթիչները ստանում և կշարունակեն ստանալ կատաղի հակահարված:


«Ուր էլ նրանք (ռուս զինվորականները.-Խմբ.) գնան, ամեն տեղ կկործանվեն, այստեղ խաղաղություն չեն ունենա, այստեղ ուտելիք չեն ունենա, այստեղ ոչ մի հանգիստ պահ չեն ունենա, օկուպանտները ուկրաինացիներից կստանան միայն մեկ բան՝ հակահարված, կատաղի հակահարված, նրանք հավերժ կհիշեն, որ մենք հետ չենք տալիս, կհիշեն, թե ինչ է Հայրենական պատերազմը… Այո, մեզ համար՝ ուկրաինացիներիս համար, սա Հայրենական պատերազմ է… գիտենք, թե ինչպես են սկսվում Հայրենական պատերազմները, և մենք գիտենք, թե ինչպես են դրանք ավարտվում»,- ասել է երկրի նախագահը։


Նա հավելել է, որ ուկրաինացի ժողովուրդը մեկ շաբաթում կոտրել է թշնամու ծրագրերը, ծրագրեր, որոնք կառուցվել են տարիներ շարունակ՝ ստոր հաշվարկված ատելությամբ իրենց երկրի, ժողովրդի հանդեպ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր